Առավոտյան ամուսնուս սենյակը կարգի բերելիս մի իր գտա ու․․․Չկարողացա զսպել արցունքներս

Առավոտյան ամուսնուս սենյակը կարգի բերելիս մի իր գտա ու․․․Չկարողացա զսպել արցունքներս։Առավոտյան արթնանալով՝ Ջուլի-
ան նկատեց, որ ամուսինն արդեն տանը չէ: Վերջին ամիսների ընթացքում նա իրեն տարօրինակ էր պահում: Անկողնու մեջ մի քիչ
պառկելուց հետո՝ տարեց կինը որոշեց տունը կարգի բերել:Սկսելով ննջասենյակից՝ նա հանկարծ մի նամակ հայտնաբերեց ամուս-
նու սեղանի վրա: Կարդալով այն՝ Ջուլիան չկարողացավ զսպել արցունքները:

-Սիրելի Ջուլիա, գրում եմ քեզ, մինչ դու քնած ես: Հնա րավոր է, որ երբ արթն անաս, ես արդեն այլ մարդ լինեմ: Ես կարծես երկու
աշխարհների միջև եմ հայտնվել, և գիտակցում եմ, որ վերջնականապես կորում եմ դրանցից մեկում:

Վախենում եմ, որ մի օր այլևս չեմ վերադառնա:Գուցե վաղն արդեն չհասկանամ, թե ինչ է ինձ հետ կատարվում…Գուցե վաղն արդեն
չկարողանամ հայտնել հիացմունքս քեզանով, արտահայտվել, թե որքան եմ գնահատում քեզ…Հնարավոր է,որ վաղն արդեն չհասկա-
նամ, թե դու ինչ ես անում ինձ համար:Դու դռների վրա թղթիկներ ես փակցնում, որ ես չշփոթեմ խոհանոցի և ննջարանի դռները:

Երբեմն ականջիս շշնջում ես մեր թոռնիկների անունները:Միշտ համբերատար ես պատասխանում իմ բարկացած հարցերին: Ամեն
ինչի համար շնորհակալ եմ, շնորհակալ եմ, որ դեռ կողքիս ես: Գուցե վաղը մոռանամ քո անունը և չկարողանամ քեզ շնորհակալութ-
յուն հայտնել: Գուցե վաղը չկարողանամ քեզ ասել՝ Ջուլիա, ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…

Ընդմիշտ քո՝ Թ.Ա

Կարդալ սա առանց արցունքների գրեթե անհնար է:Նույնիսկ Ալցգեյմերի ծանր հիվանդության ժամանակ խորը զգացմուքները հնար
ավոր է արտահայտել…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS