Եթե մարդ մշտապես կիսատ է քնում, օրգանիզմն ադապտացվում է, փորձում խնայել ուժերը և նվազեցնում է ո-րոշակի պրոցեսների արագությունը: Ուղեղը լիարժեք չի գործում, չի բացահայտում հիշողության և ինտելեկտի հզորությունը: Քնի անբավարարության մասին է վկայում քրոնիկ քնկոտությունը:
Եթե ունեք քնի քրոնիկ անբավարարություն, թուլությունն ու տհաճ քնկոտությունը ժամանակավորապես անհե-տանում են էներգետիկ ըմպելիք կամ սուրճ խմելուց հետո: ՛Այս թեստը կօգնի բացահայտել, արդյոք քնում եք բավականաչափ, որքան անհրաժեշտ է առողջության համար, թե ոչ:
Ստորև ներկայացված հարցերին պատասխանեք այո կամ ոչ.
- ճիշտ ժամանակին կարողանում եմ արթնանալ միայն զարթուցիչի օգնությամբ
- ինձ համար դժվար է անմիջապես արթնանալուց հետո վեր կենալը
- օրվա ընթացքում հաճախ եմ ունենում վատ տրամադրություն
- ինձ բարկացնում են մանրուքները, վիճում եմ կոլեգաներիս կամ հարազատներիս հետ՝ հաճախ առանց պատճառի
- մշտապես քաղցրի ու ածխաջրերով հարուստ սնունդի կարիք ունեմ
- դժվարությամբ եմ նոր մտահղացումներ ունենում
- նույնիսկ թեթև սնունդ ընդունելուց հետք քնելու ցանկություն եմ ունենում
- հաճախ եմ քնում ֆիլմ դիտելիս
- աչքերիս տակ առաջացել են մուգ շրջաններ, վատացել է մաշկիս վիճակը, ավելորդ քաշ եմ հավաքել
- առանց սուրճի հերթական բաժակը խմելու դժվարությամբ եմ անցնում աշխատանքի կամ կենտրո-նանում
Եթե 4 անգամից ավել պատասխանեցիք «Այո», նշանակում է, որ պիտի ավելի շատ հանգստանաք, ուշադրութ-յուն դարձնեք ձեր առողջությանն ու լիարժեք քնեք: