Առավոտյան մի կերպ ժամը 7-ին վեր կացա, հասա մետրո, ու ինքս էլ չնկատեցի՝ թե ինչպես, քնեցի․ Երբ արթնացա, տեսնեմ, գլուխս դրել եմ մի անծանոթ երիտասարդի ուսին․․․

Առավոտյան մի կերպ ժամը 7-ին վեր կացա, հասա մետրո, ու ինքս էլ չնկատեցի՝ թե ինչպես, քնեցի․ Երբ արթնացա, տեսնեմ, գլուխս
դրել եմ մի անծանոթ երիտասարդի ուսին․․․

Մի քանի բարի պատմություն, որոնք կստիպեն ձեզ ժպտալ…

Ես ամուսնացած եմ արդեն 12 տարի: Ու այս ամբողջ ընթացքում սկեսուրս մի նպատակ է հետապնդել. նա հատուկ անսպասելի գա-
լիս է մեր տուն, որ բռնացնի մեր տունը թափթփված ու կեղտոտ վիճակում: Անգամ եթե պայմանավորվում ենք, որ նա պիտի գա, հա-
տուկ 1 կամ 2 ժամ շուտ է հասնում, որ հետևի, թե ինչպես եմ շփոթված վիճակում փորձում ամեն ինչ հավաքել: Բայց նման բան եր-
բեք չի լինում. սկեսուրս միշտ տեսնում է մեր տունը հավաքած ու անթերի մաքուր վիճակում…Իսկ գաղտնիքը…Բախտս բերել է սկե-
սուրիս հարցում, իսկ ավելի շատ՝ սկեսրայրիս, ով ամեն անգամ ինձ նախազգուշացնող հաղորդագրություն է ուղարկում, երբ կինը
դուրս է գալիս տանից:

***

Ես ու ամուսինս, երբ դեռ նոր էինք ամուսնացել, մի քանի ամիս ապրեցինք սկեսուրիս ու սկեսրայրիս հետ: Մի օր հայելու առաջ սա-
նրվում էի, երբ պատահաբար արմունկով դիպչեցի արձանիկին,որն ընկավ ու մեջտեղից կոտրվեց: Այդ պահին ներս մտավ ամուսինս
ու բացականչեց.

-Այս ի՞նչ ես արել: Մի քիչ զգույշ եղիր: Սա մայրիկիս նվերն էր՝ ծնողների կողմից…

Ու սկեսուրս՝ լսելով նրա ձայնը, վազելով գալիս է ու ասում որդուն.

-Ինչու՞ ես նման բան անում: Չես տեսնում, որ արդեն ամաչում է ու իրեն վատ է զգում, դեռ մի բան էլ ավելացնում ես մեղքի զգացու-
մը: Տուր այստեղ, հիմա սոսինձով կնորոգեմ:

Այդ պահին ես հասկացա, որ այդ կնոջը այնքան բան կարող եմ ներել… Արդեն 15 տարի է անցել, ու մենք ոչ մի անգամ չենք վիճել:

***

Առավոտյան պիտի գնայի բանկ՝ հարցազրույցի, ու անհանգստությունից ամբողջ գիշեր չկարողացա քնել: Մի կերպ վեր կացա 7-ին,
պատրաստվեցի, հասա մետրո, ու ինքս էլ չնկատեցի՝ թե ինչպես, քնեցի:Երբ արթնացա, տեսա, որ գլուխս դրել եմ անծանոթ երիտա-
սարդի ուսին: Նա զգուշորեն ասաց, որ արդեն իր կայանն է, ու ես հայտնաբերեցի, որ նույնպես տեղ եմ հասել:

Հետո նա էսկալատորին ինձ առաջ թողեց ու կորեց ամբոխի մեջ:15 րոպե անց հենց այդ նույն երիտասարդը պահեց բանկի դուռը, որ
ես ներս մտնեմ: Իսկ 20 րոպեից ինձ ընդունեց աշխատանքի: 3 տարուց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց, իսկ 1 ամիս
առաջ էլ ծննդատնից տուն բերեց՝ մեր որդու հետ միասին…Ու այս ամենը տեղի ունեցավ միայն նրա շնորհիվ, որ այդ օրը նրա մեքե-
նան փչացել էր կես ճանապարհին, ու նա ստիպված նստել էր մետրո…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS