Շատ քչերը գիտեն, որ ինքնազգացողության բարելավման ու առողջացման համար հարկավոր է ընդամենը ամեն առավոտ խմել սովորական ջուր:
Այն, որ Ճապոնիան հայտնի է երկարակեցներով` գիտեն բոլորը: Իսկ գաղտնիքը կայանում է նրանում, որ նրանք սովորական ջուր շատ են խմում:
Ճապոնիայի բժշկական ասոցիացիան հաստատում է, որ ջրի շատ օգտագործումը կարող է ազատել մարդուն սրտի հետ կապված խնդիրներից, գլխացավից, բրոնխիտից և անգամ ստամոքսի խանգարումից, սակայն դա այն դեպքում, եթե այն խմել առավոտյան:
Ճապոնական բուժման մեթոդ՝ «4 բաժակ»
• Արթնանալուց անմիջապես հետո, մինչև ատամները մաքրելը, խմեք 4 բաժակ ջուր:
• Եթե դուք չեք կարողանում այդքան ջուր խմել միանգամից, ապա վարժվեք՝ սկսելով 1 բաժակից:
• Մաքրեք ատամները և հետագա 45 րոպեի ընթացքում մի օգտագործեք ոչինչ:
• 45 րոպե հետո նախաճաշեք, կարող եք ուտել և խմել ինչ ցանկանում եք:
• Նախաճաշից հետո չի կարելի ոչինչ ուտել ու խմել 2 ժամ:
• Ահա և ամենը:
Ճապոնացի բժիշկները պնդում են, որ այդ կերպ հնարավոր է ազատվել.
• Սրտանոթային համակարգի հիվանդություններից,
• Արթրիտից,
• Գլխացավերից,
• Բրոնխիտից,
• Ավելորդ կիլոգրամներից,
• Փորկապությունից,
• Երիկամների ու միզապարկի հիվանդություններից:
Ինչու է դա աշխատում
Քնի ընթացքում մարդու արյունը խտանում է, իսկ եթե առավոտյան մարդիկ ուտում են սենդվիչներ կամ խմում են սուրճ, ապա արյունը ավելի է խտանում: Սուրճն ու թեյը ինքնին հանդիսանում են թեթև միզամուղ միջոցներ, որի արդյունքում օրգանիզմը սկսում է տառապել հեղուկի դեֆիցիտից ավելի շատ: Այդ պատճառով առավոտյան հարկավոր է խմել ջուր՝ հետագա մարսողությունը կարգավորելու համար:
Ի դեպ, ճապոնացիներն ու չինացիները սնունդ ընդունելու ժամանակ օգտագործում են ոչ թե սառը ջուր, այլ տաք թեյ: Սառը ըմպելիքները խթանում են սննդի մեջ ճարպերի խտացում, ինչ հետևանքով այն ավելի վատ է յուրացվում:Դատարկ ստամոքսից ջուրը «անհետանում» է 5-ից 10 րոպե հետո, որտեղից այն հայտնվում է հաստ աղիքում, յուրացվում է և օրգանիզմը հանգիստ արտազատում է ստամոքսահյութ:
Աղբյուրը՝ gogetnews.inf