Bestinfo.am-ը ներկայացնում է՝ Առավոտյան հեռախոսազանգն ինձ արթնացրեց․․․
Իմ քնաթաթախ «ալո»-ին անծանոթ կանացի ձայնը պատասխանեց․«Դու ո՞վ ես»։ Ինչին ես, բնականաբար արձագանքեցի․«Դո՞ւ ով ես․․․»։ Ի պատասխան իմ մասին բավական նոր բաներ իմացա ու մահացու հարց ստացա․ «Ինչո՞ւ ես ամուսնուս զանգել»։
Ես արդեն լրիվ արթնացա ու հարցրի․ «Ի՞նչ ամուսին»։ Պատասխանն ինձ վերջնականապես տապալեց․ «Իմ ամուսին Սերգեյին․․․»։ «Սերգեյն իմ ամուսինն է․․․»,- ասում եմ հուսահատ։ Դրանից հետո գլխիս այնքան անեծք թափեց, որ բառ անգամ չկարողացա ասել։
Ես ու ախոյանուհիս դեռ մի քանի րոպե «իրար ձեռքից խլում» էինք ամուսին Սերգեյին, մինչև սկսեցինք ընկնել հիստերիայի գիրկն ու հեռախոսն անջատեցինք։ Մի կերպ դիմացա, մինչև ամուսինս կվերադառնա, ու դեռ չէր հասցրել ոտքը տան շեմին դնել՝ հարձակվեցի վրան․
«Ինձնից բացի էլի՞ մի կնկա հետ ես։ Ու ո՞նց ես հասցնում, խեղճ տղա․․»։ Ամուսինս անկեղծորեն զարմացավ ու չէր հասկանում՝ ինչի մասին եմ խոսում։ Իսկ երբ պատմեցի՝ ինչ է պատահել, սկսեց հրհռալ։ Ու պատմեց։ Պարզվում է՝ նախորդ երեկոյան, երբ ես արդեն քնած էի, ամուսնուս հեռախոսի մարտկոցը նստել էր, ու նա ինձ էր զանգել գործընկերոջ հեռախոսից։ Գործընկերոջ անունն էլ ամուսնուս պես Սերգեյ է։
Երբ ամուսինս հանգստացավ, զանգեց անվանակից գործընկերոջը։ Վերջինս ամուսնուս ասաց, որ կինը տանը կռիվ է սաքել ու որոշել է բաժանվել։ Երբ վերջապես ամեն ինչ պարզաբանվեց, չորսս էլ դեռ երկար ծիծաղում էինք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/8581