Առեղծվածային բացահայտում. Լեոնարդո դա Վինչիի նկարի տակ մեկ այլ նկար է հայտնաբերվել

Լեոնարդո դա Վինչին հայտնի է իր կտավների առեղծվածայնությամբ: Նրա գործերի շուրջ երբեք չի թուլանում հետաքրքրությունների ալիքը: Վերջերս ևս մի գտածո նոր ու բուռն քննարկումների, ուսումնասիրությունների և ենթադրությունների առիթ տվեց:

Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարների ցանկին ավելացել է ևս մի նոր կտավ՝ «Մադոննան ժայռերում» անվանումով: Նման անվանումով նկար դավինչիական ժառանգությունից մենք առիթ ունեցել ենք վայելելու, բայց զարմանալին ու հետաքրքրականն այն է, որ մեզ հասած տարբերակը հիմնովի այլ է, քան նոր հայտնաբերվածը:

Այս պատճառով էլ գտնված նկարը մեծ հետաքրքրություն առաջացրեց հետազոտողների շրջանակում և նրանք անմիջապես ձեռք առան դրա մանրակրկիտ ուսումնասիրությունը: Նկարի ուսումնասիրման համար կիրառվեցին տարատեսակ տեխնիկաներ: Նախ հայտնաբերվեցին մատնահետքեր: Ուսումնասիրողները ենթադրում են, որ դրանք կարող է պատկանել կամ հենց հեղինակին, կամ նրա աշակերտներից որևիցե մեկին:

Փորձելով համեմատել իրար նման կտավները՝ հետազոտողները եկել են այն համոզման, որ Լեոնարդո դա Վինչին անձամբ չի ուզել պահպանել այդ նկարը, բայց թե ինչու, դեռ հայտնի չէ, ուստի ուսումնասիրողները դեռ այնքան կշարունակեն հետազոտական աշխատանքները, մինչև գտնեն անլուծելի առեղծվածի բանալին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS