Բրիտանական Woodford Medical բժշկական կենտրոնի մաշկաբան ու կեսմետոլոգ Մերին Պատերսոնը հայտնել է, թե առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ ձմռան ամենակարևոր աքսեսուարներից մեկը՝ հասարակ շարֆը: Ինչպես գրում է Daily Mail-ը, շարֆերը հաճախ չեն լվացվում, ինչի հետևանքով էլ կարող են դառնալ մաշկային այնպիսի խնդիրների առաջացման պատճառ, ինչպիսին են բշտիկները:
Պատերսոնի խոսքով՝ այս աքսեսուարը հաճախ չլվանալը հանգեցնում է մաշկի ծակոտիների խցանման, ինչի պատճառով կարող են բշտիկներ առաջանալ մարդու ինչպես դեմքին, այնպես էլ պարանոցին, մեջքին ու կրծքավանդակին: Նման խնդիրներից խուսափելու համար շարֆերը հարկավոր է նույնքան հաճախ լվանալ, որքան հագուստի մյուս պարագաները:
«Եթե դուք կրում եք կիպ հագուստը երկրորդ անգամ՝ առանց այն նախապես լվանալու, կարող եք բշտիկներ ձեռք բերել դրա վրա մնացած քրտինքի և մաշկի հետ մշտական շփման պատճառով», — բացատրում է մասնագետը՝ ընդգծելով, որ իրավիճակն էլ ավելի են վատացնում սինթետիկ կտորներից պատրաստված իրերը, մինչդեռ բամբակյա հագուստի շնորհիվ քրտինքն արագ է գոլորշիանում: