Առողջական խնդիրներ ունենալու ժամանակ, ես ու կինս էինք նրան կողքին, նրան խնամողները, իսկ մի քանի օր առաջ լսելեվ նրա հեռախոսազրույցը քրոջս հետ ուղղակի շոկի ենթարկվեցի․․․

Առողջական խնդիրներ ունենալու ժամանակ, ես ու կինս էինք նրան կողքին, նրան խնամողները, իսկ մի քանի օր առաջ լսելեվ նրա
հեռախոսազրույցը քրոջս հետ ուղղակի շոկի ենթարկվեցի․․․Այն բանից հետո, երբ մայրս կաթված ստացավ, և ձախ կողմը պարալի-
զացվեց, ես և կինս որոշեցինք նրան տանել մեր տուն, քանի որ քույրս հրաժարվեց` ասելով, որ իրենք ազատ սենյակ չունեին, տունն
էլ փոքր է։

Կինս ասաց, որ բուժքրոջն ավելի հարմար կլինի, եթե մայրս մեզ հետ մնա, և կարիք չի լինի օրվա մեջ մի քանի անգամ գնալ քաղաքի
մյուս ծայրը:Ես խնդրեցի քրոջս, որ բուժքրոջ ծառայությունների համար գումարով աջակցի, իսկ նա ասաց, որ գումար չունի, ունի
փոքր երեխա և հիփոթեքային վարկ:

Արդեն 6 ամիս է, ինչ միասին ենք ապրում և մայրս գրեթե վերականգնվել է, բայց ձախ կողմը, այնուամենայնիվ, վատ է աշխատում՝
համեմատած աջի։ Կինս անվերապահորեն նվիրված է մորս։Վերջերս մայրս, ասաց որ վերջնական տեղափոխվում է մեր տուն: Ես և
կինս մտածեցինք, որ նա մեզ չի խանգարի և նույնիսկ կօգնի երեխաների հարցում։ Ճիշտ է, նրանք այնքան էլ փոքր չեն, բայց մենք
վախենում ենք նրանց տանը միայնակ թողնել։Ի վերջո մայրս կապրեր մեզ հետ, եթե ես չլսեի, նրա հեռախոսային խոսակցությունը
քրոջս հետ։

Նա ասում էր. <<Մի՜ անհանգստացիր, Լե՜նա, իմ տունը կվաճառենք և կփակենք քո հիպոտեքը, մեկ սենյականոց բնակարան էլ կգը-
նենք Սոնյի համար. չէ՞ որ նա իմ ամենամեծ թոռնիկն է>>։Նա նորից փորձում էր օգնել քրոջս ու նրա ընտանիքին: Ես այնքան վրդով-
ված էի, իմ կյանքում միայնակ եմ հասել ամեն ինչի. ինքնուրույն կրթություն եմ ստացել` առանց ծնողներիս օգնության, մեքենա եմ
գնել, զրոյից տուն եմ կառուցել, ֆինանսական օգնություն ոչ մեկից չեմ ստացել։

Իսկ ծնողներս Լենային ամեն ինչում աջակցում էին` վճարեցին հարսանիքի ծախսերը,օգնեցին հիփոթեքի վճարմանը:Երբ ես մի ան-
գամ փորձեցի արտահայտվել, ծնողներս պատասխանեցին.«Դու տղամարդ ես, ինքդ ամեն ինչի պետք է հասնես, իսկ Լենան, բացի
մեզանից, ոչ ոք չունի»:Միայն հայրս էր մեզ օգնում տան վերանորոգումների ժամանակ, իսկ նրա մահից հետո ես մնացի մենակ։ Այդ
խոսակցությունից հետո ես մայրիկիս տարա Լենայի տուն. թող սիրելի դուստրը հոգ տանի իր մասին։

Ես կարծում եմ, որ նրա համար այս անգամ գոնե անկյուն կգտնվի:Մայրս ամբողջ կյանքում օգնեց քրոջս, իսկ ես ինքնուրույն հասա
ամեն ինչի, նույնիսկ երբ հայրս ուզում էր ինձ գումար նվիրել` մեքենա գնելու համար, մայրս այդ գումարով Լենայի համար շքեղ հար-
սանիք կազմակերպեց: Բայց երբ դժբախտություն պատահեց մայրիկի հետ, քույրս հրաժարվեց նրանից, և այդ ամենը տեսնելուց հե-
տո էլ մայրս անգամ որոշեց նրա դստեր համար բնակարան գնել։

Մենք նույնպես երեք երեխա ունենք, և նա կարող էր իմ առաջնեկի համար ևս գումար հատկացնել։ Միգուցե ես սխալ վարվեցի մորս
հետ, բայց նրա` այսքան տարիների անտարբերությունն արդեն լցրել էր համբերությանս աժակը։ Թող այժմ քույրս պահի նրան։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS