Ասա, այ ոչխար՝ թութքդ ընչի է ցավում․ Լուբյանկից հոգնայով հոգնեցրել են արդե՞ն․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թարմ հոգնածություն կոնցլագերից

Մի կրեմլաճաճանչափայլ գազեթ գրել է, թե բա Արթուր Սաքունցը, Լեւոն Բարսեղյանը, Ստեփան Գրիգորյանը, Դանիել Իոանիսյանը բացահայտ գրոհում են ԱԱԾ-ն եւ հայ-ռուսական հարաբերություննեըը:

Բացի այն որ՝ այ հողերս ձեր կրեմլաճաճանչափայլ վրագլխուն, ուզում եմ դրանց լկտիությունը մատնանշել: Ինչ խելքով են տեսնես Արթուրի անունն իմից առաջ գրել, գետինը մտնեք, հա գետինը մտնեք, սըտորներ: Ախր ես ու Արթուրը պայմանավորվել ենք, որ տարվա առաջին կեսին իմ անունը պտի լինի առաջինը, երկրորդ կեսին՝ իր անունը: Սըտորները կամ մեզ են ուզում կռվեցնել, կամ իրենց իստոշնիկը կթում է անխնա իրենց:

Մեկ էլ քանդակել էին, թե մենք համառորեն ուզում ենք Նիկոլի հետ հանդիպել, իսկ Նիկոլը համառերեն մեզ չի ընդունում, խզում է կապերը մեզ հետ, իմացար … ձունը՝ մեր ՈՒրալյան լեռներուն:

Էդ կրեմլաճաճանչափայլ գրագիրները դեռ գլխի չեն ընկել, որ ինտերնետ կա, էլեկտրոնային կապ, մեսենջեր, սիգնալ, վաթս ապ, սկայպ, վայբեր, ղուշ եւ այլ եղանակներ հաղորդակցվելու համար, սրանց կացին խելքով մի նամակ գրելու փոխարեն պտի երկու ժամ քշեմ Երեւան, երկու ժամ էլ ետ քշեմ, Արթուրն էլ՝ մի էդքան:

Սրանց աչքերին կրկնակոշիկից քաշած ահռելի ծավալի արաղի պատճառով հսկայական հալուցինացիաներ են երեւում ու կթում են տիրոջը անխնա, կթում: Ասա, այ ոչխար՝ մենք մեր ԱԱԾ-ն, քե՞զ ինչ, թութքդ ընչի է ցավում, Լուբյանկից հոգնայով հոգնեցրել են արդե՞ն ։

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի Սանեպիդ կայանի գլխավոր անասնաբույժ Լեւոն Բարսեղյան։

Կիսվեք ընկերների հետ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS