Ասա ինչ է քեզ պետք ես կբերեմ․ Այդ դեպքից հետո դադարեցի մորս փող տալ․ Երբեմն ինձ մեղավոր եմ զգում, բայց իմ կարծիքով ճիշտ եմ

Հայրս հեռացել է կյանքից, երբ դեռ 15 տարեկան էի։ Մայրս ինձ ու եղբորս արժանապատիվ մեծացրել է, ուսման տվել, իսկ հիմա մեր հերթն է նրա համար արժանավայել կյանք ապահովելու։ Իմ ու եղբորս տարիքային տար-բերությունը 2 տարի է, բայց չգիտես ինչու, նա լինելով 26 տարեկան, ոչ մի բան չի ուզում անել, դեռ «իր տեղն է փնտրում» այս կյանքում։ Իսկ ես աշխատանքիս շնորհիվ հասցրել եմ գնել բնակարան, մեքենա եմ ձեռքբերել ու ամեն ինչով ապահովում եմ մորս՝ ի տարբերություն ծույլ ու անպիտան եղբորս։

Նա առավոտից գիշեր նստում է համակարգչի առաջ ու ինչ-որ մտքեր ստեղծում, որոնք, ինչպես իրեն է թվում, պիտի մեծ գումարներ բերի։ Աշխատել չի էլ պատրաստվում․․․ և շարունակում է ապրել մոր հաշվին։Մայրս էլ ջանք չի խնայում ու աջակցում է որդուն․ մեր տատիկից մնացած բնակարանը վաճառել ու գումարը տվել է որդուն, որ նա շարունակի «փնտրել իրեն»։

Ցավով պիտի ասեմ, որ մայրս ինձ ընդունում է որպես անվճար հավելված՝ իր սիրած որդու համար։ Դրա համար էլ հիմա դադարել եմ մորս գումար տալ։ Հենց որ նա գանգատվում է, որ վատառողջ է, նրա համար առողջարանի տոմս եմ գնում կամ առաջարկում եմ գնալ վճարովի կլինիկի՝ հետազոտության։ Ի դեպ, բարեբախտաբար, նման հետազոտության արդյունքում լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել։

Տան համար իրեր էլ չեմ գնում․ մի օր, երբ մայրս ասաց, որ իրեն նոր հեռախոս է պետք, գումար տվեցի, իսկ մի քանի օրից հայտնաբերեցի, որ եղբայրս նոր նոթբուք ունի․․․Հիմա մորս բոլոր խնդրանքներին պատասխանում եմ այսպես․

—Ասա՝ ինչ է պետք, ես կբերեմ, այդ անբանի համար գումար չեմ տա։

Համոզված եմ, որ նման որդիներ շատ են ու առանց խղճի խայթի շարունակում են նստած մնալ մոր վզին․․․ գուցե արդեն ժամանակն է՝ պետական մակարդակով ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS