Ասելիքս հրապարակային կասեմ. Սասուն Միքայելյանը մանդատը վայր դնելու մասին

«Ես բացառություն չեմ անում, իմ ասելիքը կասեմ ամբողջի դեմը»,- այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Եռաբլուրում Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք մանդատը վայր կդնի:


Հիշեցնենք, որ օրերս մամուլում լուրեր էին տարածվել, թե Սասուն Միքայելյանն ասել է, որ «մանդատը շպրտելու է դեմքներին»:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկութունների՝ Սասուն Միքայելյանը վիրավորվել է իր հանդեպ վերաբերմունքից, որ իրեն ՔՊ վարչության կազմում չեն ընտրել:

Նշենք նաև, որ երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները՝ հավելելով, թե չգիտի Սասուն Միքայելյանի՝ ԱԺ նիստերից բացակայության պատճառը:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS