Ասեմ չեք հավատա, սկեսուրիս մամայիցս շատ եմ սիրում, որովհետև արժանի ա, կեղծավորություն չեմ անում․․․

Ասեմ չեք հավատա, սկեսուրիս մամայիցս շատ եմ սիրում, որովհետև արժանի ա, կեղծավորություն չեմ անում․․․Ես ամուսնացա 18 տա րեկանում: Ճիշտն ասած, ես չէի ուզում էդքան շուտ ամուսնանայի, ուզում էի սովորեի, երազում էի բժ իշկ դառնալ: Բայց իմ ծնողները թույլ չտվեցին, որոշեցին, որ պետք ա ամուսնանամ:

Ես էն աղջիկների նման չէի, որ կարողանում են իրանցը առաջ տանեն: Հերս շատ խիստ էր, մամաս էլ իրանից հետ չէր մնում: Իմ հորա կան տունը ոնց որ բա նտ լիներ:Ինձ ամուսնացրին հորս ընկերոջ տղու հետ: Բախտս բերեց թե ամուսնուս, թե սկեսուրիս հարցում: Ամուսնանալուց հետո ես հասկացա, թե ինչ ա ընտանեկան ջերմությունը, հարգանքը իրար նկատմամբ:

Ես կյնաքում ընկերուհի չեմ ունեցել, մամաս չէր թողնում: Սկեսուրս դարձավ իմ ընկերուհին: Ես չեմ հիշում մի դեպք, երբ մամայիս հետ նստեինք ու զրուցեինք ինչ որ հարցի շուրջ: Բացի էդ սկեսուրս շատ խելացի կին ա, ճիշտ խորհուրդներ ա տալիս:Հիմա ես սկեսուրիս մորիցս շատ եմ սիրում: Մամաս զգում ա, ու էդ իրան դուր չի գալիս, նեղանում ա:

Բայց թող էդ հարցերի պատասխանը ինքը իրա մեջ փնտրի: Պարզապես շատ ծնողներ անտեսում են էն փաստը, որ բացի սննունդով հագուստով ապահովելուց երեխեն նաև ջերմության կարիք ունի: Ծնողը պիտի ընկեր լինի երեխու համար, պիտի լսի ու հասկանա, այլ ոչ թե աչքերը ոլորի ու գոռա. Դու սուս մնա, քո կարծիքը ոչ ոք չի հարցնում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS