Աստղաբանի կանխատեսումը․․․2026-ի մարտի մնացած օրերի ամենահաջողակ 6 ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանները

Աստղաբանի կանխատեսումը․․․2026-ի մարտի մնացած օրերի ամենահաջողակ 6 ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանները

Մարտի մնացած օրերը իսկական նվեր են լինելու կենդանակերպի այս վեց նշանների համար. աստղային էներգիան զգացմունքային Ձկներից անցնում է համարձակ ու կրակոտ Խոյին։

Եթե ամսվա առաջին կեսում առավելապես տարված էինք ինտուիցիային ականջ դնելով ու կիսատ գործերն ավարտելով, ապա մարտի մնացած հատվածը նվիրված է հստակ գործողություններին։ Խոյը երկար չի մտածում, ուստի փոփոխություններն ավելի շուտ կգան, քան սպասում եք։ Աստղաբան Հելենա Հաթորի խոսքով՝ մարտյան էներգիան լայն հնարավորություններ է բացում հատկապես այն նշանների առաջ, ովքեր պատրաստ են բռնել հաջողության պոչից և վայելել արդարացիորեն վաստակած հաղթանակները։

Ուզում եք սեփական բիզնե՞ս սկսել, թե՞ ամրապնդել անձնական ու գործնական կապերը․ մի բան հաստատ է՝ ձեռքերը ծալած նստելու ժամանակը չէ։ Եթե այս վեց նշաններից մեկն եք, ապա հենց այս ամիս պետք է դրսևորեք ձեր ողջ նախաձեռնողականությունը։

1. Առյուծ

Առյուծներ, ամսվա մնացած հատվածում դուք իսկական ֆավորիտներ եք, հատկապես երբ խոսքը վերաբերում է գործընկերային հարա բերություններին: Ինչպես նշում է Հաթորը, մարտի 23-ի Լիալուսնի խավարումը պարզապես ազդարարեց նոր ու չափազանց հաջողակ շրջանի սկիզբ, որտեղ հարստությունը գալու է ուրիշների հետ ճիշտ համագործակցության արդյունքում:

Սա այն ժամանակն է, երբ պետք է աչքերը բաց պահել նոր կապեր ստեղծելու համար։ Տիեզերքը ձեր կողմն է, և ցանկացած ծանոթ ություն կարող է առաջ մղել ձեր կարիերան։ Ավելին, աստղաբանը հավելում է․

«Գործընկերներից մեկը կարող է մի այնպիսի գաղտնիք բացահայտել, որն արմատապես կփոխի ձեր ֆինանսական մոտեցումներն ու եկամտի աղբյուրները»։

2. Ջրհոս

Ջրհոսներ, մարտի 18-ին Վեներայի՝ Խոյի նշան տեղափոխվելը ձեզ համար իսկական խաղաթուղթ է։ Երբ այս նոր էներգիան սկսի գործ ել, դուք կհայտնվեք ամենահաջողակների ցանկում։ Ըստ Հաթորի՝ գաղտնիքը պարզ է.

«Որքան շատ շփվեք ու կապեր հաստատեք, այնքան ավելի շատ կշահեք»:

Դրան գումարվում է նաև Կույսի նշանում Լիալուսնի խավարումը, որն «ուղղակի առավելագույնի է հասցնում ձեր պասիվ եկամուտը»։ Այլևս պետք չէ ուժասպառ լինել ամեն մի լումայի համար. կթվա, թե գումարն ինքնաբերաբար հոսում է դեպի ձեզ։

3. Խեցգետին

Խեցգետիններ, սա ձեր «զմրուխտե» տարին է, ինչն արդեն իսկ խոշոր հաջողություն է խոստանում։ Բայց մարտի 21-ին՝ Յուպիտերի հետընթացի ավարտից հետո, այդ հաջողությունն էլ ավելի կմեծանա, ու դուք դուրս կգաք առաջատար դիրքեր։

Պատրաստվեք, որ մինչև ամսվա վերջ հնարավորություններն անձրևի պես կթափվեն ձեր գլխին։ «Ձեր ազդեցությունն ու դերն աշխար հում կհասնեն աննախադեպ բարձրունքների»,— ասում է Հաթորը։ — «Մարդիկ ձեզ կընկալեն որպես իսկական մագնիսի»։

4. Երկվորյակ

Երկվորյակներ, այն, որ ձեր հովանավոր մոլորակ Մերկուրին հետընթացի մեջ է, դեռ չի նշանակում, որ ամիսն անհաջող է լինելու։ Թեև սկիզբը մի փոքր դանդաղ էր, ամեն ինչ կտրուկ կփոխվի մարտի 20-ից, երբ Յուպիտերը կվերադառնա ուղիղ ընթացքի։ Սա հիանալի նորություն է ձեր դրամապանակի համար։ «Սա ճիշտ ժամանակն է ազատվելու այն ամենից, ինչն այլևս պետք չէ՝ լինի դա հին իրերի վաճառք, թե անպետք կապերի խզում»,— խորհուրդ է տալիս աստղաբանը։

Բացի այդ, մարտը բանակցությունների իդեալական շրջան է։ Եթե վաղուց էիք զգում, որ ժամանակն է ավելի վճռականորեն պաշտպա նել սեփական շահերը աշխատավայրում կամ անձնական կյանքում, ապա հենց հիմա՛ է պետք գործել։

5. Աղեղնավոր

Աղեղնավորներ, դուք ոչ միայն այս ամսվա երջանիկներից եք, այլև ձեր հաջողության ալիքը տարածվում է նաև ձեր կողակցի վրա: Քա նի որ Յուպիտերը ուղիղ շարժմամբ հաստատվում է ձեր ութերորդ տանը, միանգամայն հնարավոր է, որ ձեր զուգընկերը աշխատավ արձի բարձրացում ստանա։

Սա ձեզ համար նույնպես չափազանց շահավետ շրջան է։ Չի բացառվում, որ գործընկերներից կամ ղեկավարությունից ստանաք ավելի լավ առաջարկ, քան այն, ինչ ունեք հիմա: Անկախ սցենարից՝ էներգիան կենտրոնացած է ֆինանսների շուրջ, և ամսվա վերջին դուք ձեզ շատ ավելի կայուն կզգաք նյութական առումով: Այնպես որ, եթե կիսատ նախագծեր ունեք, կենտրոնացեք դրանց վրա՝ ձեր կարի երայի հաջողությունն առավելագույնի հասցնելու համար:

6. Խոյ

Խոյեր, մարտի 16-ին Վեներան հյուրընկալվում է հենց ձեր նշանում, և սա տարվա ամենաբարենպաստ շրջաններից մեկն է։ Վեներան սիրո ու փողի մոլորակն է, ուստի պատրաստվեք վայելելու կյանքը։ «Դուք ձեզ ուղղակի հիանալի կզգաք»,— վստահեցնում է Հաթորը։

Էներգետիկ այս դրական ալիքի շնորհիվ դուք կսկսեք ինքնաբերաբար նոր հնարավորություններ գրավել։ Միակ պայմանը՝ դուրս եկեք տանից և շփվեք մարդկանց հետ։ Որքան էլ գայթակղիչ լինի մենակ մնալը, հիշեք՝ ակտիվ սոցիալական կյանքն է այսօր ձեր գլխավոր հաջողության բանալին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS