Աստղաբանները նշել են այն ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանները, որոնք ունեն ամենաուժեղ ինտուիցիան և վեցերորդ զգայարանը…

Աստղաբանները նշել են այն ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանները, որոնք ունեն ամենաուժեղ ինտուիցիան և վեցերորդ զգայարանը… Աստղաբ անության մեջ կան կենդանակերպի նշաններ, որոնք ոչ միայն ականջալուր են լինում իրենց ներքին ձայնին, այլև ապավինում են դրան կարևոր որոշումներ կայացնելիս։ Նրանց ինտուիցիան ուժեղ է, սուր և հազվադեպ է նրանց հուսախաբ անում։

1․ Ձկներ

Ձկները Կենդանակերպի՝ ամենաուժեղ ինտուիցիայով օժտված նշանն են։ Նրանք զգում են տարածության, մարդկանց և իրավիճակն երի էներգետիկան։ Նրանց կարեկցանքը պայմանավորված է ճշմարտությունը զգալու բնածին ունակությամբ, նույնիսկ երբ այդ մասին բարձրաձայն չի խոսվում։ Նրանք հաճախ հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ, շատ ավելի շուտ, քան դա ակնհայտ է դառնում։

2․ Կարիճ

Կարիճներն օժտված են խորը էմոցիոնալ ինտելեկտով և սուր վեցերորդ զգայարանով։ Թաքնված շարժառիթները բացահայտելու և իրավիճակի լարվածությունը զգալու նրանց ունակությունը հաճախ նրանց գրեթե մարգարեական կարողություններ է հաղորդում։ Թեև նրանք հազվադեպ են բարձրաձայնում այդ մասին, նրանք գրեթե միշտ գիտեն, թե ով է իրենց ստում, ով է նրանց փորձության ենթար կում, և երբ է հարկավոր արձագանքել։

3․ Խեցգետին

Խեցգետինները բնազդաբար զգում են, թե երբ է եկել նահանջելու պահը, և երբ է պետք պաշտպան կանգնել նրանց, ում սիրում են։ Նրանց ինտուիցիան հիմնված է էմոցիաների հետ խորը կապի վրա՝ ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների։ Նրանց խոսքեր պետք չեն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում հարաբերություններում, բավական է միայն հետևել մարդկանց վարքին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS