ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ` ՄԱՐՏԻ 7-Ի ՀԱՄԱՐ

**Խոյ**. Ոչ մի բացասական իրադարձություն այսօր չպետք է ձեր օրը մռայլի: Օրը կարող եք պլանավորել այնպես, ինչպես կկամենաք:

Փորձեք այսօր կարգավորել այն հարցերը, որոնք մինչ այժմ ձեր համար անհասանելի էին թվում բարդության պատճառով:Ստացած արդյունքներից դուք իհարկե գոհ կլինեք, սակայն աստղերը հորդորում են այդ ուրախությունը չմիախառնել ալկոհոլին:

**Ցուլ**. Եթե խնդիրների լուծմանը դուք մոտենաք հանգստությամբ, եւ մինչ գործի անցնելը ամեն բան հստակ պլանավորեք եւ վերլուծեք, ապա կարող եք հիանալի արդյունքներ ստանալ:

Իսկ չստացված գործերին կարող եք վերադառնալ այն ժամանակ, երբ ավելի բարեպատեհ ժամանակ լինի:

**Երկվորյակ**. Այս փուլում աշխատեք ձեր վրա ուսուցչի դեր չստանձնել եւ ձեր կարծիքն այլոց վզին չփաթաթել: Բանն այն է, որ այսօր  դուք հակված եք միայն խոսել եւ պարզապես չլսել դիմացինի խոսքը: Այն  կարող է դառնալ հարաբերությունների լարման պատճառ:

**Խեցգետին**. Այսօր փորձեք պլանավորել այնպիսի գործեր, որոնց իրականացումը ձեր ուժերի սահմաններում է: Հիշեք, որ այսօր դուք շատ լավ արդյունքների կարող եք հասնել:

Օրը հարմար է բանավեճերի եւ քննարկումների մասնակցելու համար:

**Առյուծ**. Ձեր օրվա գրաֆիկում, ազատ տեղ չի լինի: Այսօր ոչ մեկ եւ ոչինչ ձեր պլանները չպետք է խաթարի:Խնայեք ուժերը, նյարդերն ու առողջությունը: Փորձեք սադրանքների չենթարկվել: Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի:

**Կույս**. Օրը հարմար է գործնական ակտիվության համար: Դուք կլինեք լի վճռականությամբ եւ կկարողանաք հասնել ձեր նպատակներին: Փորձեք ճակատագրին դեմ չգնալ:

Հիշեք, որ այսօր եթե ձեր ուժերը չծախսեք ճիշտ հունով, ապա ֆիզիկական տկարության սպառնալիք կա:

**Կշեռք**. Եթե այսօր ինչ որ բան այնպես չստացվի, ինչպես պլանավորել էիք, ապա պարզապես մի փոքր ընդմիջում արեք եւ մի փորձեք ամեն գնոց արդյունքի հասնել:

Զգույշ եղեք ձեր արտահայտություններում: Այսօր կարող է ինչ որ մեկի շահերին հարվածեք, եւ այդպիսով հայտնվեք ազդեցիկ մարդու ուշադրության կենտրոնում:

**Կարիճ**. Այսօր դուք գոհ կլինեք ինքներդ ձեզանից: Գործնականում ամեն ինչ, ինչ որ դուք այսօր կպլանավորեք, կկարողանաք իրականացնել: Ղեկավարության մոտ այն աննկատ չի մնա:Ձեր պլանները հավանության կարժանանան նաեւ հարազատների կողմից:

**Աղեղնավոր**. Ոչ մի տհաճ իրավիճակ այսօր չի կարող առաջանալ: Միակ բանը, որից պետք է խուսափեք, պարտք տալն ու պարտք վերցնելն է: Օրը հարմար է սիրային հարաբերություններ սկսելու, ռոմանտիկ ծանոթությունների, նոր կապերի համար:

**Այծեղջյուր**. Այսօր կարելի է լուրջ գործերի ձեռնամուխ լինել: Դուք անպայման կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները եւ արդեն օրվա վերջում կտեսնեք արվածի դրական արդյունքները: Շնորհիվ դրական էմոցիաների, կկարողանաք ոչ քիչ հիանալի ակնթարթներ պարգեւել սիրելի մարդուն:

**Ջրհոս**. Վերահսկեք ձեր գործերն ու խոսքերը եւ մինչ որեւէ բան բարձրաձայն ասելը լավ մտածեցեք եւ ծանրութեթեւ արեք: Ձեր պոռթկունության պատճառով այսօր բազմաթիվ խնդիրների մեջ կհայտնվեք:

Եթե շարունակեք նույն ոչ ռացիոնալ վարքագիծը, քայլ առ քայլ ամեն բան ավելի կբարդանա:

**Ձկներ**. Դուք ձեզ լավ կզգաք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ էմոցիոնալ առումով: Որեւէ հանգամանք չի խաթարի ձեր բարդր տրամադրությունը: Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, քանի որ այն կօգնի ձեզ գտնվել ձեզ բարձր տրամադրության մեջ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS