Աստղագուշակ սեպտեմբերի 4-ի համար․ Խոյեր՝ Հրաշալի օր է բնության գրկում, ընկերների հետ հանգստանալու համար․․․
Խոյ:
Առավել համբերատար եղեք և փորձեք զսպել ձեր հույզերը: Միայն այդ կերպ կկարողանաք հաղթահարել բացասական միտումների
ազդեցությունը: Մտերիմները ոչ միշտ են նկատում ձեր ձեռքբերումներն ու ձախողումները, ինչը ձեզ համար վիրավորական է: Փոր-
ձելով գրավել նրանց ուշադրությունը՝ երբեմն մոռանում եք չափի զգացողության մասին:Ֆինանսական տեսանկյունից անբարենպ-
աստ օր է: Հնարավոր են զգալի, անիմաստ ծախսեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Հրաշալի օր է բնության գրկում, ըն-
կերների հետ հանգստանալու համար: Այսօր Նոր ծանոթությունների հավանականությունը քիչ է: Դժվար թե սիրային հարաբերութ-
յուններ սկսվեն:
Ցուլ:
Այսօր հնարավոր է հաղթանակ տանեք, սակայն դրանով չեք սահմանափակվի, ամեն բան դեռ առջևում է: Այն, որ կհաջողվի խուսա-
փել որոշ խնդիրներից, դեռ չի նշանակում, թե դրանք հետագայում չեն կրկնվի: Հիշեք, պարտադիր չէ ամեն հարց ինքնուրույն լուծել,
նամանավանդ , երբ շրջապատում ունեք ընկերներ,համախոհներ՝ պատրաստ ցանկացած պահի օգնության հասնել:Օրվա երկրորդ
կեսին հնարավոր են հիասթափություններ, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը: Երեկոյան խուսափեք մարդաշատ վայրերից:
Նախընտրեք հանգստանալ տանը, ընտանեկան խաղաղ միջավայրում:
Երկվորյակ:
Թեև օրվա սկիզբն այնքան էլ բարեհաջող չի լինի, սակայն ավարտը՝ լիովին կգոհացնի:Որքան էլ շատ լինեն դժվարությունները՝ հան-
ձնվելը ճիշտ լուծում չէ: Համառություն դրսևորեք, փորձեք գլուխ հանել այն ամենից, ինչը նախկինում չի ստացվել և անպայման հա-
ջողության կհասնեք: Փորձառու մարդկանց հետ շփումները ոչ միայն հանարավորություն կտան նոր տեղեկություններ ստանալ, այլև
ձեր առջև նոր հորիզոններ կբացեն:Մարդկանց հետ շփումներում առավել զգուշավոր եղեք, այսօր ձեր ուշադրությունը կգրավեն հը-
մայիչ, սակայն վտանգավոր անձինք,նրանց հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:Երեկոյան հնարավոր են ուղև-
որություններ:
Խեցգետին:
Հետաքրքիր օրէ սպասվում: Մշտապես ձեռնամուխ եք լինում նոր գործերի,սակայն մտերիմները չեն շտապում մասնակցել ձեր բուռն
գործունեությանը: Փոխարենը կարող են մեղադրել անխոհեմ վարքագծի, կյանքին անլուրջ վերաբերվելու մեջ: Եթե ժամանակին քայ-
լեր չձեռնարկեք, ապա նման հանդիմանությունները կարող են վերջնականապես փչացնել ձեր տրամադրությունը:Հետաձգեք ծախ-
սերը և խոշոր գնումները: Այսօր անիմաստ շռայլություններ թույլ տալու ժամանակը չէ: Ճիշտ կվարվեք, եթե ապագա գնումների ցու-
ցակ կազմեք և կողմնորոշվեք, թե դրանցինց որոնք են առաջնային:
Առյուծ:
Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Ստացված տեղեկությունները հակասական են:Այնուամենայնիվ,կկարողանաք գլուխ հա-
նել ստեղծված իրավիճակից և ամեն բան, շատ արագ, կհարթվի, ինչի համար մտերիմները ձեզ շնորհակալ կլինեն: Օգտակար խոր-
հուրդներ կստանաք,սակայն միշտչէ,որ կհետևեք դրանց:Օրվա առաջին կեսին կնքված գործարքներն եկամտաբեր կլինեն:Երեկոյան
ի հայտ կգան նոր հետաքրքրություններ: Եթե ինչ- որ բանից դժգոհ եք , ապա միայն ժամանակի սղությունից: Ընտանեկան խնդիր-
ները հեշտությամբ կլուծեք: Մտերիմները, հերթական անգամ, կհամոզվեն, որ ձեզ վրա կարելի է հույս դնել:
Կույս:
Համառություն և հաստատակամություն դրսևորելու դեպքում՝ կարող եք մեծ արդյ ունքների հասնել: Ձեր կայացրած որոշումները
կապ-շեցնեն շրջապատի մարդկանց: Շատերը կփորձեն ձեր օրինակին հետևել, սակայն ապարդյուն, և պատահական չէ, որ այսօր
կշարժեք ոմանց նախանձը:Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար:Մարդկանց հետ հարաբերություններում արագ եք կողմնո-
րոշվում, և ճիշտ կարծիք կազմում նրանց մասին: Հնարավոր են արդյունավետ գործարքներ, ինչպես նաև որոշակի գումարային շա-
հույթ: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա, խուսափեք գերծանրաբեռնվածությունից:
Կշեռք:
Հրաշալի օր է կյանքում արմատական փոփոխություններ կատարելու համար: Պատրաստ եղեք վճռական գործողությունների, միայն
այդ կերպ կկարողանաք հաջողության հասնել: Սիրելիի հետ հարաբերություններում ծագած դժվարությունները թույլ չեն տա լավա-
տեսությամբ նայել ապագային: Ստացված գումարը կծախսեք խնայողությամբ:Զգուշացեք այն մարդկանցից , ովքեր կփորձեն իրենց
կամքը թելադրել ձեզ, կպարտադրեն հետևել իրենց ապրելակերպին: Դրսևորեք համառություն, նաև գործի դրեք ձեր սուր լեզուն նը-
րանցից ազատվելու համար:
Կարիճ:
Բարեհաջող օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է գործողությունների հստակ ծրագիր մշակել և հետևել դրան: Անձնական հարա-
բերություններում առավել նախաձեռնող եղեք: Հրաշ ալի օր է, ձեզ համար համակրելի, մարդ ուն ընդառաջ գնալու համար: Հնարա-
վորություն կընձեռնվի լուծել որոշ ընտանեկան խնդիրներ: Սիրով կօգնեք բոլոր այն հարազատներին , ովքեր բարդ իրավիճակում են
հայտնվել:Այսօր չափազանց հավակնոտ եք: Հրաշալի օր է բիզնես-ծրագրերի շուրջ աշխատելու, ձեր մասնագիտական հեռանկարնե-
րը գնահատելու համար: Կարող եք հանդիպել նրան, ով կօգնի ձեզ կարիերայի առաջխաղացման հարցում:
Աղեղնավոր:
Զգացմունքային դաշտն անկայուն է,տրամադրությունը փոփոխական կլինի:Անգամ մանրուքները կարող են զայրացնել ձեզ, սակայն,
մյուս կողմից, նույն այդ մանրուքներն էլ կարող են ուրախություն պարգևել: Լավ է, եթե ձեր կողքին կա մեկը, ով ապագայի հանդեպ
լավատես է, նրա տրամադրվածությունը կփոխանցվի նաև ձեզ:Այսօր փորձեք, հնարավորինս, խուսափել կարևոր գործեր ձեռնար-
կելուց, քանզի չեք կարողանա կենտրոնանալ և հնարավոր է ձախողվեք: Ֆինանսական հարցերում զգուշավոր եղեք: Զերծ մնացեք
չնախատեսված ծախսերից: Հնարավոր են փոքր վնասվածքներ :
Այծեղջյուր:
Լարված և բարդ օր է սպասվում: Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե կհաջողվի արդյոք ճիշտ լու-
ծումներ գտնել: Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին, այն ավելի լավ կօգնի կողմնորոշվել, քան շրջապատի մարդկանց խորհուրդները:
Այսօր կարող եք ստացված տեղեկություններով կիսվել մտերիմների հետ, մասնակցել որոշ կրթական ծրագրերի:Ընդհանուր հետա-
քր-քրությունները կօգնեն խուսափել ընկերների,նաև սիրելիի հետ վեճաբանություններից: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, ո-
րոնք հետաքրքիր են թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Ի հայտ կգան նոր նախասիրություններ:
Ջրհոս:
Այսօր գործ կունենաք այնպիսի մարդկանց հետ, ովքեր հակված չեն հավատալ ձեր խոսքերին: Բոլոր խոստումները, անկեղծ խոստո-
վանությունները ստիպված կլինեք գործով ապացուցել, ինչը ձեզ համար այնքան էլ դժվար չի լինի:Առավել բարեհամբյուր եղեք ավագ
սերնդի ներկայացուցիչների հետ,իսկ երեխաների հետ՝ հնարավորինս խիստ:Փորձեք զսպել շրջապատի մարդկանց ապշեցնելու ձեր
ցանկությունը : Անիմաստ ժամանակ մի վատնեք: Այսօր կարող եք շատ ձեռքբերումներ ունենալ, եթե հաղթահարեք ծուլութ-յունը:
Ձկներ:
Փորձեք լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, ովքեր առավել թանկ են ձեզ համար:Մարդկանց հետ շփումներում հնարա-
վոր են որոշ մանր անախորժություններ, որոնք,բարեբախտաբար, լուրջ վիճաբանության չեն վերաճի:Ցանկացած հարցում լավատե-
սություն պահպանեք:Ձեր ֆինանսական վիճակն այնքան էլ ճիշտ չեք գնահատում, իրականում այն բավականին կայուն է: Թեև այս-
օր աստղերը դրամական շահույթ չեն կանխատեսում: Հրաշալի օր է ընկերների հետ հանդիպելու, անկեղծ զրուցելու համար: Առող-
ջարարական պրոցեդուրաներն այսօր օգտակար և հաճելի կլինեն: