Աստված գոյություն ունի, և գիտությունն ապացուցում է դա. ֆրանսիացի մաթեմատիկոսները ապացույցներ են գտել․․․Արդյո՞ք Աստվ ած իրականում գոյություն ունի։ Մարդկությունն այս հարցը տալիս է վաղնջական ժամանակներից։ Եվ եթե նախկինում գիտությունն ավ անդաբար համարվում էր Աստվածային Արարչի գոյությանը հակասող փաստարկ, ապա այժմ ֆրանսիացի մաթեմատիկոսներ Օլիվ իե Բոննասյեն և Միշել-Իվ Բոլլորեն հակառակն են պնդում՝ գիտությունը «դարձել է Աստծո դաշնակիցը»։

Իրենց նոր գրքում հեղինակներն ամփոփել են Նոբելյան մրցանակի 62 դափնեկիրների և ավելի քան 100 առաջատար գիտնականների տեսակետները՝ առանձնացնելով այն գիտական հայտնագործությունները, որոնք, իրենց կարծիքով, կարող են ապացուցել Աստծո գոյությունը, հայտնում է Daily Mail-ը։
Դրանց թվում են Մեծ պայթյունի տեսությունը՝ տիեզերքի ծագման ամենաճանաչված մոդելը,ինչպես նաև ԴՆԹ-ի և մարդու գենոմի հետ կապված հայտնագործությունները։ «Մինչև վերջերս Աստծուն հավատալը կարծես անհամատեղելի էր գիտության հետ։ Այժմ, բոլորով ին անսպասելիորեն, գիտությունը, կարծես թե, դարձել է Աստծո դաշնակիցը», — գրում են հեղինակները։
Ի վերջո, այն հարցը, թե գիտությունը հերքո՞ւմ է Աստծո գոյությունը, թե՞ ընդհակառակը՝ հաստատում, մնում է մեկնաբանության հարց։ Սակայն այս հայտնագործությունները հուշում են, որ մեր աշխարհը կարող է լինել գիտակցված նախագծի, այլ ոչ թե պատահականության արդյունք։
Մեծ պայթյունի առեղծվածը
Այսպես, Մեծ պայթյունը, որը սկիզբ դրեց ժամանակին, տարածությանը և նյութին, ստիպում է մտածել այն մասին, թե կոնկրետ ինչն է «գործարկել» այդ գործընթացը, չէ՞ որ մինչ այդ գոյություն չունեին ո՛չ պատճառներ, ո՛չ էլ ֆիզիկայի օրենքներ՝ իրենց սովորական իմաս տով։ Բացատրելու անհնարինությունը, թե ինչ է եղել «մինչև»-ը, գիտնականներին հանգեցնում է տիեզերքի հենց սկզբնավորման հետև ում կանգնած ստեղծագործական ակտի մտքին։ Թեև շատ գիտնականներ, ներառյալ հանգուցյալ Սթիվեն Հոքինգը, մերժում էին այն գաղափարը, որ դրա հետևում կանգնած էր Աստվածային նախագիծ։

Տիեզերքի «նուրբ կարգավորումը»
Նույնը վերաբերում է ֆիզիկական հաստատունների զարմանալի ճշգրտությանը։ Ձգողականության ուժի, էլեկտրամագնիսական փոխ ազդեցության կամ ջերմաստիճանի աննշան փոփոխությունն անգամ կյանքն անհնարին կդարձներ։ Հեղինակները կարծում են, որ բն ության այսպիսի իդեալական կարգավորումը կա՛մ չափազանց անհավանական է, կա՛մ Բանական Արարչի նախագծի արդյունք է։
Կյանքի ծագման առեղծվածը
Ոչ պակաս խորհրդավոր է մնում նաև կյանքի ծագումը։ Անկենդան նյութի վերածումը բարդ ձևերի, ԴՆԹ-ի և բոլոր կենդանի օրգանիզ մները կառավարող ծածկագրի ի հայտ գալը չափազանց անհավանական է թվում՝ պատահականություն լինելու համար։ Նույնիսկ աթեիստ Ֆրենսիս Քրիքը՝ ԴՆԹ-ի կառուցվածքը հայտնագործողներից մեկը, խոստովանել է, որ նման բան կարելի է անվանել «գրեթե հրաշք»։
Ֆիզիկայի նոր հորիզոնները
Նույնիսկ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, որը փոխեց ժամանակի և տարածության մասին պատկերացումները, փիլիսո փայական զուգահեռներ առաջացրեց կրոնական գաղափարների հետ. եթե լույսը միակ հաստատունն է տիեզերքում, իսկ Աստված Աս տվածաշնչում կոչվում է «Աշխարհի լույս», ապա գիտության և հավատքի միջև կապն այնքան էլ հեռու չէ։
Իսկ քվանտային ֆիզիկան, որը ցույց տվեց, որ իրականությունը խորքային մակարդակում անկանխատեսելի է և ունակ է գործելու պա տճառահետևանքային կապի սովորական օրենքներից դուրս, գիտնականների համար բացահայտեց մեկ այլ՝ մետաֆիզիկական իրակա նության հնարավորությունը։
Այդպիսի մակարդակի գոյության փաստն ինքնին, ասում են հեղինակները, քանդում է XIX դարի մատերիալիստական պատկերացումը և կրկին բարձրացնում Աստծո հարցը։
Եզրակացություն
Բոննասյեն և Բոլլորեն գալիս են այն եզրակացության, որ Աստծո գոյության ապացույցներն այսօր «առատ են, հստակ և ռացիոնալ»։ Նրա ներկայության հետքերը Տիեզերքում, պնդում են նրանք, շատ ավելի շոշափելի են, քան այլմոլորակայինների հիպոթետիկ հետքերը, որոնց որոնումների վրա մարդկությունը միլիարդավոր դոլարներ է ծախսում։
