Ամենակարող Տեր, Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, տուր ինձ վճռականություն սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու։ Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր։
Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ։
Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց։ Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ։
Ամեն…
Աստված պահապան մեր բոլոր զինվորներին։