Ավելի լավ է՝ դըբա տներով. Ստյոպա Սաֆարյանը ՀՀԿ — ին:

Կարճ կոնտրհեղափոխության մասին:
Կոնտրհեղափոպություն անում են այն ուժերը, ովքեր ունեն ժողովրդի զգալի մասի աջակցությունը, թեկուզև՝ հարաբերական փոքրամասնության: Դա հնարավոր է, եթե հասարակությունը երկփեղկված է: Իսկ Հայաստանում այդպիսի վիճակ չկա:

Հայաստանում կա 90 տոկոս, որը Փաշինյանի թիկունքում, և ամենաշատը 10 տոկոս, որը կարող է կոնտրհեղափոխության հույսեր փայփայել: Ուժերի նման հարաբերակցության դեպքում կոնտրհեղափոխականնները կարող են միայն հեղաշրջում անել. պատմությունն ու քաղաքագիտությունը նրանց այլ տարբերակ չի թողել:

Բայց դա էլ դեպի ինքնասպանություն /այն էլ բառիս ֆիզիկական, և ոչ միայն քաղաքական իմաստով/ ամենակարճ ճանապարհն է: նման փորձից հետո այդ խմբին ոչինչ չի մնա, քան մերումանուկ բոխճաները հավաքելն ու Հայաստանից ճողոպրելը՝ հրաժեշտ տալով ունեցվածքին: Այսքան բացատրեցին, չհասկացան. Հայաստանում այս պահին չկան քաղաքական ուժեր որպես քաղաքական գործընթացի սուբյեկտներ: Կա երկու սուբյեկտ՝ ժողովուրդ և Նիկոլ Փաշինյան:

Ու սա իրենց մեղքը չէ, որ նրանք չկան: Մնացածը քաղաքական կյանքում որպես մասսովկա կան, եթե այդ երկուսը դա ցանկանում են: Իսկ եթե չեն ցանկանում՝ մսաղացի մեջ են: Երեկվա դեպքերը կրկին դրա ապացույցն էին: Հազար անգամ հիշեցրեցինք՝ հեղափոխության «Մերժիր» մսաղացի թափանիվը դեռ պտտվում ու պտտվելու է: Այն երբեք չի կանգնել, ուղղակի նրա պտույտները տեսանելի չեն եղել: Մի հատ էլ լուրջ դեմքով ԱԺ-ում հավաքվել են՝ թե բա մենք բան ենք որոշում…. Չէ հա՜: Կակայա դասադա, Շուռա:

Հեղափոխություններն անշրջելի են, տղերք ջան, դրանք ոչ գծային դինամիկա ունեն, ետ տալ հնարավոր չէ: Ավելի լավ է՝ դըբա տներով, քանի ձեր մղձավանջը կատարյալ չի դարձել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS