Ավելի քան 15 տարի համատեղ ապրելուց հետո պատահական իմացա, որ ամուսինս սիրուհի ունի և․․․Բայց պարզվեց, որ ինձ նոր անակնկալ է սպասվում

Ավելի քան 15 տարի համատեղ ապրելուց հետո պատահական իմացա, որ ամուսինս սիրուհի ունի և․․․Բայց պարզվեց, որ ինձ նոր
անակնկալ է սպասվում

Հիմա ինչպե՞ս հավատամ մարդկանց: Եթե ​​իմ ամենամոտ մարդը խաբել է ինձ տասնհինգ տարի շարունակ: Ամեն օր նայել է աչքերս
մեջ և ստել: Երկու օր առաջ ես իմացա, որ սիրելի ամուսինս ունի երկրորդ ընտանիք: Ես ասես ֆիլմի մեջ էի հայտնվել: Միայն թե այն
բացարձակապես ինձ դուր չէր գալիս:Ես ամուսնացած եմ արդեն երկար տարիներ, իսկ ավելի ճիշտ՝ տասնհինգ տարի: Նա ինձ հետ
ամուսնացավ այն ժամանակ, երբ ես հղիացա, և մենք որոշեցինք ունենալ երեխային:

Այսպիսով մենք ունեցանք տղա՝ Մարկին: Սկզբում մենք շատ հաճախ էինք վիճում և ոչ մի կերպ չէինք կարողանում հարմարվել միմ-
յանց, թվում էր, թե մենք սխալվել ենք:Ստացվեց այնպես, որ մենք որոշեցինք ապրել առանձին: Որդիս այդ ժամանակ երեք տարեկան
էր: Բայց բաժանության մեջ մենք երկար չմնացինք, ընդամենը երեք ամիս: Մի անգամ նա եկավ իր իրերից ինչ-որ բան վերցնելու հա-
մար, և մենք ամբողջ գիշեր միասին անցկացրեցինք:

Հաջորդ առավոտ նա հեռացավ, կարծես ոչինչ չէր պատահել, և երեք շաբաթ անց իմացա, որ նորից հղի եմ: Ես ստրեսի մեջ զանգա-
հարեցի ամուսնուս և ասացի նրան: Նա վերադարձավ ընտանիք և հանուն մեր ապագա երեխայի և որդու, որոշեցինք ամեն ինչ նո-
րից սկսել:Ընկերուհիներս ասացին, որ ամուսինս, մեր հարաբերությունների ընդմիջման ընթացքում, կապի մեջ է եղել մեկ այլ կնոջ
հետ:

Բայց իմ հարցին՝ ճի՞շտ է դա արդյոք, ամուսինս պատասխանեց, որ ոչ: Եվ ես հավատացի նրան:Ես ունեցա ևս մեկ տղա և մենք նը-
րան անվանեցինք Իվան: Երկրորդ երեխայի ծննդից հետո մեր ջերմեռանդությունը մահացավ: Մենք այլևս այն նախկին երիտասար-
դները չէինք,որոնց մեջ կրակ էր վառվում: Ամուսինս շատ ժամանակ էր ծախսում աշխատանքի վրա, իսկ ես զբաղվում էի երեխանե-
րի դաստիարակությամբ:

Եվ ահա մեր տղաները մեծացել են և արդեն դպրոց են հաճախում: Ես և ամուսինս լրջացել ենք: Մեր կյանքը կարծես ստացվել է: Եվ
այդպես էր, մինչև երեկ երեկոյան ինձ մոտեցավ անծանոթ մի կին: Նա ուղղակիորեն ասաց, որ արդեն տասնհինգ տարի է, ինչ նա ա-
մուսնուս սիրուհին է:

Եվ որ նա հոգնել է իրենց ընդհանուր երեխային միայնակ մեծացնելուց, որ իրենց որդուն հայր է անհրաժեշտ:Ես չէի կարող շարժվել:
Ինձ թվում էր, որ ես կորցնում եմ գիտակցությունս: Իսկ զրուցակիցս կանգ չէր առնում: Նա ասաց, որ հոգնել է այս ու այն կողմ վա-
զելուց, որ ամուսինս սիրում է իրեն, բայց չի կարո ղանում թողնել ինձ և երեխա ներիս։ Այդ կինը նաև խնդրեց ինձ անհետանալ ա-
մուսնուս կյանքից։

Ես չեմ հիշում, թե ինչպես հասա տուն: Այդ երեկո ամուսինս աշխատանքից շուտ եկավ: Եվ միայն այդ ժամանակ հասկացա, թե դա
ինչ աշխատանք էր, քանի որ նրա բոլոր ուշացումները և տնից բացակայելը կապված էր միայն ու միայն այդ կնոջ հետ՝ գործուղում-
ները նույնպես: Եվ հենց այդ ժամանակ էլ ես կարող էի բացահայտել հանելուկը: Ինչքան հիմար էի: Խոսքեր չկան: Այսքան տարի լի-
նել կույր, չնկատել ակնհայտը, բայց բացի սիրուհուց, նա ունի նաև տղա երեխա: Երեք որդի և երկու կին:

Ես ոչինչ չէի կարողանում ասել ամուսնուս: Պարզապես չգիտեի, թե ինչպես կամ ինչ պետք է ասեմ: Ամեն ինչ այդքան տրամաբանա-
կան էր թվում։ Ցանկացած այլ կին վաղուց կկասկածեր, որ ինչ-որ բան այն չէ իր ամուսնու պահվածքի մեջ, բայց ոչ ես: Միայն թե մի
բան չեմ հասկանում, թե որտեղ էին նայում աչքերս:

Իսկ ի՞նչ անեմ այս նորությունն իմանալուց հետո: Չգիտեմ․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS