Ավտոբուսի վարորդ ուշադրույունը գրավեց արտասովոր արտաքինով սևամորթ երիտասարդը և նրա հետ տրանսպորտ նստած ե-
րեխան․ Րոպեներ անց մի այնպիսի բան բացահայտվեց, որ․․․Վարորդը իսկական հերոս է
Կալիֆորնիայի բնակիչ Թիմ Ուոթսոնն աշխատում է որպես ավտոբուսի վարրոդ և ամեն օր հազարավոր մարդկանց է տեսնում։ Թը-
վում է, թե նա սովորական աշխատող է, սակայն իրականում տղամարդը հերոս է։Այդ օրը Թիմը սովորականի պես վարում էր ավտո-
բուսը։ Միլպիտաս քաղաքում ավտոբուս անսովոր զույգ նստեց․ մոտ 20 տարեկան երիտասարդ էր, բռնած էր փոքրիկ երեխայի ձեռ-
քից, ով, ակնհայտ էր, որ քիչ առաջ արտասվել է։ Տարօրինակ զույգը գրավեց վարորդի ուշադրությունը։
—Ես զգացի, որ մի բան այն չէ, քանի որ փոքրիկն ակնհայտ վախեցած տեսք ուներ,-հիշում է մեր պատմության հերոսը։ Որոշ ժամա-
նակ անց վարորդի կասկածները հաստատվեցին․․․
Ռադիոյով հաղորդեցին, որ 1 ժամ առաջ Միլպիտասի գրադարանից 3-ամյա երեխայի են шռևանգել։ Մինչ մայրը մի քանի վայրկյա-
նով շեղվել է, փոքրիկն անհետացել է։ Ըստ վկաների, տղային տարել է սևամորթ երիտասարդ։ Դրան հաջորդեց երեխայի և առևան-
գողի արտաքինի մանրամասն նկարագրումը։
-Նրանք նստած էին սրահի վերջում,այդ պատճառով էլ չէի կարողանում տեսնել,արդյոք տղան համապատասխանում է նկարագրու-
թյանը թե ոչ։ Որպեսզի համոզվեմ, սակայն կասկածներ չառաջացնեմ, մի խորամանկություն մտածեցի,-պատմում է Թիմը։
Թիմը ձևացրել է, իբր իրեն զանգահարել է մի քանի կանգառ առաջ իջած ուղևորը և ասել, որ ավտոբուսի մեջ է մոռացել պայուսակը։
Վարորդը հայտնել է ուղևորներին կորստի մասին և սկսել այն իբր թե որոնել սրահում՝ զննելով ամբողջ ավտոբուսը և նայելով նստա-
րանների տակ։ Սակայն վարորդի իրական նպատակն էր երեխային հասնելը և տեսնելը, թե նա ինչ կոշիկներ է հագել։
-Ռադիոյով հայտնեցին, թե երեխան ինչ հագուստով և կոշիկներով էր։ Վարորդական տեղից չէի կարող տեսնել բոլոր դետալները, և
վստահ չէի, որ նա առևանգած երեխան է։ Բայց երբ տեսա փոքրիկի գծավոր շորտերն ու կարմիր կոշիկները, որոնց մասին հաղոր-
դել էին ռադիոյով, կասկածներս հաստատվեցին։
Թիմն այդ պահին չի ասել, որ ճանաչել է հшնցшգործին։ Շարունակել է «կորցրած պայուսակի որոնումները» և վերադարձել իր տեղը։
Արդեն ճանապարհ ընկնելով՝ զանգահարել է ոստիկшնություն և հայտնել, որ երեխան և երիտասարդն իր ավտոբուսի մեջ են։ Հենց
հաջորդ կանգառում նրանց դիմավորել է ոստիկանությունը և ձերբակալել հшնցшգործին։ Նա 23 ամյա մուրացկան էր, անունն էր Ալ-
ֆոնսո Էդդինգթոն։Ողջ և առողջ երեխային փոխանցեցին մորը, իսկ Թիմը բոլորի աչքերում իսկական հերոս դարձավ։