Ավտոբուսով գնում եմ։
Առավոտ էր։
Մի կին էր կանգնած 12 տարեկան տղայի հետ։ Նրանց դիմաց աղջիկ էր նստած, ավելի ճիշտ՝ քնած։ Հաջորդիվ երկխոսություն նրանց միջև։
12 տարեկան տղայի մայրը դիպչում է քնած աղջկան ու ասում.
— Խնդրում եմ, տեղը զիջեք երեխային։ Աղջիկը, դժվար բացելով աչքերը, փորձում է հասկանալ, թե ինչ են ուզում իրենից։
Դիմում է տղային.
— Դու 2 տեղ աշխատո՞ւմ ես։
— Չէ:
— Դու 9։00-16։00 սովորո՞ւմ ես։
— Մինչև 13։00։
— Դու օրվա մեջ 4 ժամ ես քնո՞ւմ։
Տղան գլուխն է օրորում։
— Էդ դեպքում կարա՞մ շարունակեմ քնելը։
Ինչն էլ հենց արեց։ Ես միանշանակ այս աղջկա կողմից եմ։ Իսկ դո՞ւք։
Աղբյուր՝ BlogNews.am