Ավտոբուսում մի երիտասարդ պատահաբար տրորեց անծանոթուհու ոտքը․ Այն ինչ կատարվեց դրանից հետո՝ անտրամաբանական է․․․

Ավտոբուսում մի երիտասարդ պատահաբար տրորեց անծանոթուհու ոտքը․ Այն ինչ կատարվեց դրանից հետո՝ անտրամաբանական է․․․

Այսպիսով, պատկերացրեք կիսադատարկ երթու ղայինը շարժվում է դեպի Երևան։ Գյուղի վերջին կանգառում բարձրանում է մոտ 30 տարեկան երիտասարդ աղջիկ, բավականին հմայիչ ու գե ղեցիկ։ Իսկ հետևից էլ վերջին պահին հասցնում է ներս թռնել երևի էլի նույն տարիքի մի տղամարդ, մեծ տոպրակ բռնած, ըստ երևույթի՝ շատ ծանր։

Երթուղայինը կտրուկ շարժվում է տեղից, ու տղամադը պատահաբար հենվում է այն աղջկա վրա ու տրորում ոտքը։

-Ոնց որ փիղ լինեք․․․ — ասաց աղջիկը, —մի՞թե հնարավոր չի ավելի զգույշ։

Տղամարդը նայեց նրան մեղավոր աչքերով ու ներո ղություն խնրեց։ Բայց աղջիկը երևի շատ էր բարկացած, շա-րունակում էր, որ պետք էր պինդ բռնվել։Խեղճ տղա մարդն այնքան էր ամա չել, որ ներսի ամբողջ կարեկցնանքն ու բարությունը ներդնելով՝ պատասպանեց․

-Ախր տեսաք, որ մտադրված չարեցի։ Հիմա ի՞նչ անեմ, որ հանգստանաք։

Ես այդ պահին ցինիզմով լի պատասխան էի ակնկալում աղջկանից, բայց նման բան երբեք մտքովս չէր անցնի․

-Ամուսնացիր հետս։

Վարորդը, ով նույնպես ականջի ծայրով հետ ևում էր նրանց վեճին, ակնկալի գալուց հազաց, սրահում քար լռու-թյուն տիրեց։ Նույնիսկ մի 5-6 տարեկան երեխա կար, որն ամբողջ ճանապար հին երգում ու արտասանում էր, հասկացավ, որ մի բան այն չէ, ու լռեց։ Այդպես շարունակվեց մոտ 1 րոպե։ Ու վերջապես վարորդը չդիմացավ․

-Եղբայր, դե մի բան ասա, բոլորս քեզ ենք սպասում։ Էս գեղեցկուհին նման առաջարկ է անում, դու ձայն չես հանում։

Ու երիտասարդ տղամարդը, ակնհայտ էր, որ ամաչելով էր խոսում, դիմեց համարձակ աղջկան․

-Հաջորդ կանգառում իջնելու եմ, գալի՞ս եք։

-Այո։

-Բրավո․․․-ծիծաղեցին երթուղայինում նստածները։

Նրանք իսկապես իջան կանգառում, ու ես ուշադրություն դարձրեցի, թե ինչպես է տղամարդը այդ աղջկա ձեռ-քից պահած օգնում իջնել ու փակում դուռը։ Էլ չիմացա, թե հետո ինչ եղավ, բայց հույս ունեմ, որ մենք ականա-տես եղանք նոր ընտանիքի հիմք դնելուն։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS