Ավտոբուսում շատ ձանձրալի էր, որոշեցի մոտենալ մի աղջկա և կատակել: Տեսեք թե ինչ ստացվեց

Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել մի զվարճալի պատմություն, որը պատահել է ավտոբուսում։

Այսօր գնում էի ավտոբուսով և դեռ երկար ճանապարհ ունեի անցնելու։ Ավտոբուսում բավականաչափ շատ մարդ կար։ Այնքան ձանձրալի էր, որ ես ուզում էի մի բանով զբաղվել, որպեսզի ժամանակս արագ ու հետաքրքիր անցներ։

Այդ պահին ես մի հին, բայց զվարճալի հնարք հիշեցի։ Լուրջ դեմքով մոտցա մի աղջկա և ուշադիր սկսեցի նրան նայել։ Մի քանի վայրկյան անց վերցրեցի հեռախոսս, դրեցի ականջիս և ասացի․

«Շեֆ, ես գտա նրան»։

Աղջիկը, որը կանգնած էր իմ դիմաց, ոչ պակաս լուրջ դեմքով վերցրեց իր հեռախոսը և խուճապահար ասաց․

«Ինձ մատնել են, արագ տարհանման որոշում ընդունեք»։

Ամբողջ ավտոբուսը ծիծաղից թուլացել էր։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ԻՆՖՈ ՀԱՅ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS