Ավտոմեքենաս գնել եմ իմ հալալ քրտինքով, ոչ ոք չի օգնել, բայց սկեսուրս որոշել է, որ իր անձնական վարորդն եմ․․․Համբերությանս բաժակը լցվել է

Ավտոմեքենաս գնել եմ իմ հալալ քրտինքով, ոչ ոք չի օգնել, բայց սկեսուրս որոշել է, որ իր անձնական վարորդն եմ․․․Համբերությանս
բաժակը լցվել է։Երկար տարիներ ամեն օր ավտոբուսով ու երթուղայինով գնում էի աշխատանքի ու մտովի երազում այն օրվա մա-
սին, որ մի օր նստելու եմ իմ անձնական մեքենան ու վարելու եմ այն, գնալու եմ՝ ուր որ ցանկանամ՝ հանգիստ ու հարմար։

Վերջապես 3 ամիս առաջ երազանքս կատարվեց․ կարողացա գնել արտասահմանյան մեքենա՝ հասարակ, բայց իմը, իմ սեփականը։
Սկզբում ամեն ինչ լավ էր․ մեր հարազատները բոլորն անչափ ուրախ էին ինձ համար, որովհետև գիտեին, թե որքան եմ սպասել այդ
օրվան։ Ու երբ մեքենան ձեռքբերելու հաջորդ օրը զանգեց սկեսուրս, ինձ մի լավ գովելուց հետո խնդրեց իրեն տանել քրոջ տուն, մեծ
հաճույքով համաձայնվեցի։

Ինչու՞ չօգնեմ, եթե ինձ համար դժվար չէ։Բայց 3 օր չանցած, նա նորից զանգեց, այս անգամ էլ իրեն պիտի հասցնեի քաղաքի մյուս
ծայրը՝ քրոջ թոռան տուն։ Բարկությունս զսպելով՝ խոստացա տանել։ Մտածեցի, որ երևի վաղուց չի կարողացել գնալ ամենուր, մի
քանի անգամ օգնեմ ու հետո ինձ հանգիստ կթողնի։Տարա-բերեցի, մի քանի օր անցավ, ասաց, որ մեծածախ առևտրի կետ կա, ուր
վաղուց է ուզում գնալ, բայց չի ստացվում։

Ես ապշած էի, չէ որ սկեսուրս մեծահասակ կին է, պիտի հասկանա, որ չի կարելի այդ աստիճանի չարաշահել մարդկանց։ Եթե մի
կողմ դնենք բենզինի ծախսը, իսկ դա քիչ գումար չէ, ես ծախսում եմ նաև իմ թանկարժեք ժամանակը, որը կարող էի անցկացնել
տանը՝ երեխայիս ու ամուսնուս հետ, տան գործեր անել․․․

Մի քանի անգամ մերժում չստանալուց հետո՝ սկեսուրս որոշեց, որ ես իր անձնական վարորդն եմ։Բանը հասավ նրան, որ նա դժգո-
հում էր, թե ինչու փոսի մեջով անցա, կամ հետևեցի նավիգատորին, այլ ոչ թե իր ասած ճանապարհով գնացի։ Մի օր ուղղակի չդի-
մացա․

-Սա վերջին անգամն է, որ նստել ես մեքենաս։ Հիմա քեզ տանում եմ ձեր շենքի մոտ, իջնում ես բակում ու հեռախոսից հեռացնում ես
այս «տաքսու» համարը։

Այդ օրվանից հետո սկեսուրիս ոչ տեսել եմ, ոչ էլ խոսել հետը, երևի նեղացել է։ Բայց ավելի լավ է այսպես, քան թե չարաշահեն ինձ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS