Ավտովթարի ժամանակ ենթադրյալ մահացածը դիահերձարանում արթնացել է

Հարավային Աֆրիկայում լուրջ ավտովթար է տեղի ունեցել, որի պատճառով սկզբում ոստիկանությունը հայտարարել էր, որ երեք մարդ է մահացել:

Շտապօգնության բժիշկները գլխի հատվածում լուրջ վնասվածք ստացած կնոջը համարել են մահացած և նրա դիահերձարան են տարել:

Ժամեր անց դիահերձարանի աշխատակցիները պարզել են, որ նա ողջ է: «Երբեք չէինք սպասում, որ սառնարանի դուռը կբացենք ու այնտեղ կտեսնենք ողջ մարդու:

Իսկ եթե մենք սկսեինք դիահերձել ու նրան սպանեինք»,-նշել է դիահերձարանի աշխատակիներցի մեկը:

Դրանից հետո կնոջը ուղարկել են հիվանդանոց:

«Եթե հաշվի առնենք նրա տրավմաները, դիահերձարանի սառնարանում մնալը, ապա պետք է շնորհակալություն հայտնել Աստծուն, որ նա ողջ է մնացել»,- նշել է բժիշկներից մեկը:

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/7967

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS