Ավsnբուսից նոր իջա ու չեմ կարող չպաsմել հեsս sեղի ունեցածը․․․Արա էu nվ են uրանf

Ավsnբուսից նոր իջա ու չեմ կարող չպաsմել հեsս sեղի ունեցածը․․․Արա էu nվ են uրանf։ Ավտոբուսը կանգնեց կանգառում, ուղևորներն իրար հրմշտելով իջնում ու բարձրանում էին: Նեղվածք էր, ու հրմշտոցը շատերի դժգոհության պատճառն էր դառնում: Նստարաննե րից մեկին նստած էր մի երիտասարդ աղջիկ, նա գլուխը հենել էր պատուհանին, աչքերը փակ էին, ականջներին՝ ականջակալներ:

Նրա նստարանին մոտ կանգնած էր մի տարեց կին թոռնիկի հետ միասին: Կինը զայրացած հայացքով նայում էր երիտասարդ աղջկան և չդիմացավ.

— Տեսեք թե ինչ սերունդ է մեծանում, տարեց կինն ու երեխան կանգնած են, իսկ այս երիտասարդ աղջիկը նստած է, ու չի բարեհաճում տեղը զիջել:

Տեսնելով, որ աղջիկը ընդհանրապես ոչ մի կերպ չի արձագանքում, նա ավելի վրդովվեց:Պարզվեց, որ կային մարդիկ, որ համաձայն էին նրա հետ և սկսեցին խիստ քննադատել ներկայիս երիտասարդությունը:

Տարեց կինն այնքան հեռու գնաց, որ ականջակալները հանեց աղջկա ականջներից և կոպիտ ասաց.

— Թոռնիկիս ոտքերը հոգնեցին, նա երեխա է, չի կարող այդքան ոտքի վրա մնալ, միգուցե տեղդ նրան զիջես:

Աղջիկը նայեց կնոջը, նայեց երեխային ու ասաց.

— Լսիր, ընկերս, դու գիշերը երևի հանգիստ քնել ես փափուկ անկողնում ու քունդ առել ես:

— Ահա, — գլխով արեց տղան:

— Հոգնա՞ծ ես:

-Ոչ, — գլուխը տարուբերեց տղան:

— Դե խնդրում եմ, տատիկիդ ասա, որ կան մարդիկ, ովքեր գիշերային հերթափոխում են աշխատում, և քնելու հնարավորություն ունեն միայն ավտոբուսում, քանի որ աշխատանքից հետո դասի են գնում, -ասաց երիտասարդ աղջիկն ու կրկին փակեց աչքերը:

Տղան այդ ժամանակ տատիկի ուսերից իջեցրեց բրդե շալն ու ծածկեց աղջկան ու նայելով տատիկին ասաց.

— Տատիկ, մի փոքր կամաց խոսիր, քնած մարդ կա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS