Արդեն երկար ժամանակ ամուսնացած տղամարդու հետ եմ հանդիպում․ նա ասում է, որ առանց ինձ ապրել չի կարող, բայց․․․Ոչ մի կերպ չի ստացվում նրան կտրել կնոջից
Այնպես է ստացվել, որ իմ սիրելի տղամարդն ամուսնացած է: Ես գիտեմ, որ կնոջ հանդեպ ոչ մի զգացմունք այ-լևս չունի, իսկ նրանք դեռ չեն բաժանվել միայն հանուն երեխաների: Բայց ես արդեն հոգնել եմ նրանց ամուսնա-լուծությանը սպասելուց:Նա ինձնից 23 տարով մեծ է, բայց շատ ավելի երիտասարդ տեսք ունի:
Նրա տիկինը ամենասովորական կինն է. ավելորդ քաշով, անճաշակ…Երբ նրա լուսանկարը տեսա առաջին ան-գամ, ապշեցի, քանի որ կարծում էի, թե հարուստ մարդու կինն այլ տեսք պիտի ունենա: Նա խնամված չէ, տգեղ է հագնվում, ինձ թվում է, թե մորս հասակակիցն է: Նույնիսկ չի հարդարվում ու շպարվում:Շատ տարօ-րինակ է, որ նրանք արդեն 15 տարուց ավել միասին են:
Սիրելիս ասում է, որ կինն ուղղակի սովորություն է իր համար, ու եթե չը-լինեին երեխաները, հաստատ վաղուց բաժանված կլիներ:Ես գիտեմ, որ սիրելիս մինչ ինձ էլի է երիտասարդ սիրուհիներ ունեցել, սակայն նրանց հետ մի քանի ամիս է հանդիպել, իսկ մենք արդեն 2 տարուց ավել միասին ենք:Ես վստահ եմ,որ կինը գիտի մեր մա-սին,սակայն չի ուզում բաց թողնել ամուսնուն, որովհետև նրան այդպես հարմար է:
Սիրելիս մեծ բիզնես է ստեղ-ծել այս տարիների ընթացքում, մի քանի մեքենա է գնել, սրճարան, դրա հա-մար էլ նրան էլ ձեռնտու չէ ամուսնալուծությունը, պիտի ամբողջը կիսի կնոջ հետ:Մի քանի օր առաջ էլ նա ասաց, որ ուզում է՝ երեխա ունենանք, քանի որ շատ է սիրում ինձ: Խոստացել է, որ այդ ժամանակ կհե-ռանա ընտանիքից: Ես հավատում եմ նրան:
Հիմա նա հոգ է տանում իմ մասին, վճարում է իմ ուսման համար, ինձ համար տուն է վարձել, թանկարժեք նվեր-ներ է տալիս, ասել է, որ մեքենա կգնի, երբ սովորեմ վարել: Նա նույնիսկ ծանոթացրել է ինձ ընկերների հետ ու ներկայացրել որպես իր ընտրյալ:
Ամեն ինչ լավ է, սակայն կա մի «բայց»:Ես հոգնել եմ երկրորդական պլանում լինելուց, չեմ ուզում սպասել, թե երբ են նրա երե-խաները չափահաս դառնալու: Քույրս խորհուրդ է տալիս, որ շուտ հղիանամ, իսկ ես վստահ չեմ, որ պատրաստ եմ 22 տարե-կանում մայրանալուն ու բոլոր պլաններիս հրաժեշտ տալուն:
Մի խոսքով, չգիտեմ, թե ինչ անեմ… բայց գիտեմ մի բան, որ չեմ ուզում հեռանալ նրանից…