Արդեն հոգնել եմ, այսպես այլևս հնարավոր չէ․․․Կինս առավոտից երեկո նստած է տանը, ոչինչ չի անում, անգամ իրեն չի խնամում

Արդեն հոգնել եմ, այսպես այլևս հնարավոր չէ․․․Կինս առավոտից երեկո նստած է տանը, ոչինչ չի անում, անգամ իրեն չի խնամում։
Այնքան եմ ուզում աշխատանքից վերադառնալ տուն,տեսնեմ, որ ինձ սպասում է գեղեցիկ ու խնամված կինս,տանը մաքուր է, սեղա-
նին համեղ ուտեստներ են, մոմեր, ռոմանտիկա…Սկզբում ամեն ինչ հենց այդպես էր: Այս ամենը իմ վառ երևակայության արդյունքը
չէ: Ինչ լավ ժամանակներ էին…

Անիս իսկական աստվածուհի էր: Նրա մեջ հիանալի էր ամեն ինչ՝ դեմքը, կազմվածքը, թեթև բնավորություն ուներ: Հարսանիքից հե-
տո առաջին ամիսների ընթացքում զբոսնում էինք, գնում ակումբներ… Մենք համոզված էինք, որ այս մեծ աշխարհում գտել ենք իր-
ար:Բայց այդ ամենը շարունակվեց մինչ այն պահը, երբ իմացանք, որ երեխայի ենք սպասում:

Ու սկսվեց այն, ինչին ընդհանրապես պատրաստ չէի:Կնոջս մոտ անտանելի սրտխառնոց սկսվեց, գլխապտույտներ, ինքնազգացո-
ղությունը վատացել էր:Անին մի քանի անգամ հիվանդանոց պառկեց:Անհոգ կյանքի մասին ստիպված էինք մոռանալ:Բայց ես վստահ
էի, որ երբ փոքրիկը ծնվի, ամեն ինչ իր տեղը կընկնի: Պարզվեց՝ սխալվում էի:

Իսկապես երջանիկ էի, երբ լույս աշխարհ եկավ որդիս: Հետո սկսվեցին անվերջ տակդիրներ, կաթնախառնուրդ, ցանափոշի… Երե-
խան գիշերները լաց էր լինում, չէի կարողանում քնել, առավոտյան մի կերպ էի գնում աշխատանքի:Ստացվեց այնպես, որ երկու տա-
րուց էլ ծնվեց մեր աղջիկը: Հիմա որդիս 3 տարեկան է, աղջիկս՝ 1: Պիտի որ ուրախ լինեի, բայց չի ստացվում:

Գազօջախին միշտ միայն ապուր է լինում, տանը՝ խառնաշփոթ, աղմուկ: Կինս միշտ դժգոհ է, գանգատվում է, որ հոգնել է: Բայց թե
ինչից է հոգնում տանը նստած, չեմ հասկանում: Ամբողջ օրվա ընթացքում մի ապուր է եփում: Երեխաները հանգիստ խաղում են,
օրվա մեջ մի անգամ զբոսնելով գնում է խանութ ու խաղահրապարակ:

Բայց չէ որ մաքուր օդին քայլելը հաճելի է:Ես Անիին բազմիցս եմ ասել, որ իրեն կարգի բերի, իսկ նա միշտ ինչ-որ արդարացումներ է
փնտրում: Ասում է՝ գումար չկա, երեխաներին ու՞մ մոտ թողնեմ… Եթե ցանկություն ունենար, ամեն ինչ էլ կստացվեր:Ես ամբողջ օրը
աշխատում եմ, բայց դեռ պիտի երեխաների հարցում էլ օգնե՞մ նրան:Կյանքը մեզ 1 անգամ է տրվում, երևի բաժանվեմ: Ավելի լավ է
ալիմենտներ վճարեմ, քան թե ապրեմ այդ քաոսում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS