Գրիշայի հետ իմ ամուսնությունն ուսանողական տարիներին էր: Իմ առաջին և միակ հարաբերությունները: Սկսեցինք հանդիպել երրորդ կուրսից` նա ֆիզիկոս էր, ես՝ բանասեր: Ֆիզիկոսն ու քնարերգուն՝ Գրիշան և Մարիշը: Նա շատ քնքուշ և ռոմանտիկ էր, հոգ էր տանում իմ մասին, բարձրանում էր հանրակացարանի պատուհանից, երբ կողմնակի մարդկանց այցելության ժամանակն ավարտվում էր:
Համալսարանն ավարտելուց հետո մենք ամուսնացանք, և մեկ տարի անց ծնվեց մեր որդին. ամեն ինչ ըստ սո-վետական լավագույն ավանդույթների: 3 տարի անց ծնվեց մեր դուստրը, և Գրիշան կտրուկ փոխվեց:Դրանից որոշ ժամանակ առաջ նա փոխել էր աշխատատեղը, և մենք տեղափոխվել էինք, ես մտածում էի, որ նա ճնշվում է կյանքի մեծ փոփոխությունների պատճառով. այլևս չէր օգնում երեխաների և տան գործերում, հաճախ էր ուշանում և խմում: Նախկինում էլ տրամադրության փոփոխություններ եղել են, բայց վատ ժամանակահատ-վածներն այնքան ծանր չէին, որքան այս մեկը:
— Քո գործն է երեխաներին խնամես և աղբը ինքդ թափես, — կոպիտ պատասխանում էր ամուսինս՝ ինձ օգնելու խնդրանքին:
Մոտ վեց ամիս ընդհանրապես չէինք խոսում իրար հետ. Գրիշան կա՛մ զայրացած էր, կա՛մ ագրեսիվ, կա՛մ հար-բած: Գիշերն էր տուն գալիս, որտեղ էր և ում հետ՝ ես արդեն չէի հարցնում:Մտերիմ հարաբերությունների մա-սին ոչ մի խոսք չկար.ես զզվել էի, ինձ համար վիրավորական և անտանելի ծանր էր նրա կողքին գտնվելը: Փոր-ձում էի ավելի հաճախ հիշել հին Գրիշային և հուսով էի, որ նա կփոխվի: Բայց դա այդպես չէր:
Ես ապուր էի պատրաստում, տղաս կոնստրուկտոր էր հավաքում, փոքրիկս նոր-նոր էր քնել, երբ Գրիշան ասես թռավ տուն:
— Ինչքա՜ն եմ հոգնել բոլորիցդ: Դու և այս փսլնքոտ երեխաները, — բղավում էր Գրիշան՝ ջարդելով դարակը: — Իմ կյանքում մեկ ուրիշը կա, և կյանքը շատ ավելի հետաքրքիր է, քան դուք:
Բղավում էր, վիրավորում, ինչեր էր ասում, ամեն ինչ չեմ կարող հիշել: Ես գրկեցի երեխաներին և փախա փողոց: Առաջին բանը, որ ես արեցի` նրա ծնողներին կանչելն էր:
— Չփորձես ոստիկանություն զանգահարել, — հրամայեց սկեսուրս, — ես հիմա հոր հետ կգամ:
Իրո՛ք, նրանք ավելի արագ եկան, քան կժամանեին ոստիկանները: Նրանք իրենց հետ տարան Գրիշային: Դրա-նից հետո ես շատ հետաքրքիր բաներ իմացա:Թերևս առավել զարմանալին, որ կարող ես իմանալ մի մարդու մասին, որի հետ ընդհանուր առմամբ ապրել ես շուրջ 10 տարի, այն է, որ նա ունի երկբևեռ աֆեկտիվ խան-գարում՝ հաստատված բժիշկների կողմից և, առհասարակ, առանձնահատուկ հոգեկան խնդիրներ մանկուց:
Պարզապես ծնողներն ու նա զգուշությամբ դա թաքցրել են: Ամուսնուս բուժում էին մասնավոր կլինիկաներում: Բայց ինչպե՞ս կարող էի այդքան տարի ապրել մի մարդու հետ և չնկատել դա: Ես այդ ժամանակ չհասկացա, և հիմա էլ չեմ հասկանում: Ինչպես հասկանում եք, ես գաղափար էլ չունեի սիրուհու գոյության մասին:
Ես աշխատանք ստացա, բնակարան վարձեցի: Բախտս բերեց, որ երեխաներին մանկապարտեզ ընդունեցին: Ուժերս վերագտա, արագ կողմնորոշվեցի և այս ծանր իրավիճակում ինձ չկորցրեցի, թե ինչպես, ես նույնպես չեմ հասկանում:
Հետո, իհա՛րկե, երկար ժամանակ վեր էի լուծում, չհասկանալով, թե ինչպես կարող եմ այդքան սխալվել այդ մարդու հարցում, լացում էի: Ուշքի գալու համար ինձնից պահանջվեց մոտ մեկ տարի: Իսկ ամուսնուս նրա ծնողները բուժեցին, և նա նորից աշխատանքի անցավ:
Շուտով մենք բաժանվեցինք, և նա անմիջապես գտավ մեկ ուրիշին (ի դեպ, ոչ նա, ում հետ դավաճանել էր ինձ): Տեղի ունեցածից հետո նրանց ընտանիքը նույնիսկ ինձ մեղադրում էր, որ այդպիսի ծանր պահին լքել եմ Գրիշային …