ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ ՀՀ-ում տարվող կադրային քաղաքականությանը, մասնավորապես՝ շրջանառվող տեսակետներին, թե ներկայիս իշխանության կադրային քաղաքականությունը վատն է:
«Խոսում են այն մասին, որ վարչապետը լավն ա, կադրային քաղաքականությունը լավը չի: Առաջարկում եմ ավելի կոնկրետ ասել, որովհետև օդի մեջ շատ վատ կադրային քաղաքականության մասին խոսելը մեզ հնարավորություն չի տալիս շտկել այդ վատ քաղաքականությունը»,- ասաց Միրզոյանը:
Նա օրինակներ բերեց. «Ռուստամ Բադասյանը. հլը մարդը չի նշանակվել, ասում են՝ վատ կադրային քաղաքականություն է:
Դե կտեսնեք, որ Ռուստամ Բադասյանից լավ արդարադատության նախարար չի եղել: Կադրային վատ քաղաքականություն է, քանի որ նախարարներից ոչ մեկ 250 անշարժ գույք չունի»,- ելույթի ընթացքում ասաց Միրզոյանը:
Դիմելով նախարարներին՝ նա հարցրեց.
«Մի տարի ա պաշտոնավարում եք, ոչ մեկիդ էրեխու հաշվին մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա, որ չկա»: