Արդեն շատ տարիներ շտապ օգնության բժիշկ եմ աշխատում․․․Ահա, թե ինչու եմ կորցրել մարդկության հանդեպ հավատս։Բոլոր
նրանց համար, ովքեր հետաքրքրվում են, թե ինչու եմ նման կոպիտ ճշմարտություն գրել, կասեմ. «ոչ մի կոնկրետ բան»… միայն
երկար տարիների աշխատանքային փորձ…
Բավական է մտածեք, որ շտապ օգնությունը՝ սպասարկող անձնակազմ է: Այն ստեղծված է, որպեսզի կանխարգելի սուր ու վտան-
գավոր ցավը, որոշի, արդյոք մարդու կյանքին վտանգ սպասռնում է թե ոչ: Բոլոր մյուս դեպքերում դուք ինքներդ պիտի դիմեք մաս-
նագետի:

Ձեր վատ օրը, լարվածությունը, խնդիրները… առահասարակ ոչինչ չի կարող արդարացնել մեր հանդեպ կոպիտ ու անհարգալից
վերաբերմունքը:Մենք հաճախ ենք ստիպված լինում փրկել բռնությունից տուժածներին: Մենք այնքան բան ենք տեսնում, որ ձեր
մտքով երբեք չի անցնի…
Այս աշխարհն ունի բարության պակաս:Իմ աշխատանքային ժամանակի մեծ մասը տրամադրում եմ նրան, որ հասկանամ, արդյոք
մարդը հիվանդ է թե գտնվում է ինչ-որ նյութերի ազդեցության տակ:

Մարդկանց մեծամասնությունը չի ուզում վերցնել իր ուսերին սեփական առողջության համար պատասխանատվությունը: Շատերին
թվում է, թե առողջապահության նախարարությունը պարտավոր է անել դա իրենց փոխարեն:Շատերը գանգատվում են, որ ստիպ-
ված են մի քանի ժամ հերթում սպասել, որ կարողանան հայտնվել բժիշկի մոտ:

Ընկերներ, դա լավ նշան է, ուրեմն այնքան էլ լուրջ հիվանդ չեք:Մենք անում ենք ամեն հնարավոր բան, որ հիվանդները ժամանակին
ստանան բուժօգնություն, սակայն կան մանրուքներ, որոնք խոչընդտում են…Մոտեցեք բժիշկների աշխատանքին ըմբռնումով ու
հարգանքով:
