Արդեն 1 ամիս է մայրը չի կարողանում գտնել առևանգված դստերը: Առևանգման տեսանյութը հայտնվել է համացանցում

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ, այս տարվա մայիսի 5-ին՝ ժամը 16:20-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացուհուց, որ իր նախկին ամուսինը Հյուսիսային պողոտայից գողացել է իր երեխային։

Նշել ենք նաև, որ անչափահասին հայտնաբերելու նպատակով ոստիկանության ծառայողները բազմիցս այցելել են անչափահասի հոր և նրա հարազատների բնակարաններ, սակայն երեխան չի հայտնաբերվել։ Այսօր, երեխայի մայրը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ անցել է գրեթե մեկ ամիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր փոքրիկ որդուն:

«Ես, որպես մայր, դիմում եմ խնդրանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր մարմնի ղեկավարին, որպեսզի ՀՀ օրենքը ոչ միյան գրված լինի թղթի վրա, այլ ի կատար ածվի: Եվ ՀՀ քաղաքացիները այլևս չառնչվեն այսպիսի ամենաթողության հետ»,-նշել է մայրը:

Միաժամանակ՝ համացանցում հայտնվել են հյուսիսային պողոտայից երեխային առևանգելու կադրերը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Աղբյուր՝ asekose.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS