Արդեն 10 տարվա ամուսնացած զույգեր էինք, երբ ամուսինս սկսեց համարել, որ ես իրեն պարտավոր եմ․․․Ահա, թե ինչ դաս տվեցի նրան

Արդեն 10 տարվա ամուսնացած զույգեր էինք, երբ ամուսինս սկսեց համարել, որ ես իրեն պարտավոր եմ․․․Ահա, թե ինչ դաս տվեցի
նրան։Ես ու ամուսինս ամուսնացած էինք արդեն 10 տարի, երբ նա սկսեց հասկացնել, իսկ հետո ուղիղ ասել, որ ես իրեն պարտավոր
եմ, քանի որ ինքն ինձանից շատ է աշխատում: Չեմ վիճում, դա իրոք այդպես է, ես 200 000 եմ վաստակում, իսկ նա՝ 250 000:

Ես մի ամիս շարունակ լսում էի այդ զառանցանքը, իսկ հետո առաջարկեցի հետևյալը: Մենք առանձնանում ենք, յուրաքանչյուրս մի
սենյակում է սկսում ապրել, հետևել սննդակարգին,հագուստին, հիգիենայի պարագաներին:Նա սկզբում չհավատաց, բայց երբ սկսե-
ցի քիչ-քիչ տեղափոխվել, նա մտահոգ դարձավ:Մեր առանձնանալուց անցել է երկու շաբաթ:

Ես վերջապես կարողացա հանգստանալ և թուլանալ: Այժմ խանութից և շուկայից ծանր տոպրակներ քաշ չեմ տալիս, օրական 3 ժամ
չեմ կանգնում գազօջախի դիմաց: Մաքրում եմ սենյակս, իսկ բնակարանի մյուս հատվածները հերթով ենք կարգի բերում: Առաջին
շաբաթվա ընթացքում ամուսինս սովորում էր միացնել փոշեկուլը, քամել հատակը մաքրելու կտորը, լվացքի մեքենայի կոճակներն էլ
100 անգամ էր սեղմում, մինչև այն միանում էր:

Ես տեսնում էի, որ նա առանց ինձ ոչ մի բան չի կարողանում, սակայն որոշել էի, որ մինչ նա չգիտակցի և ներողություն չխնդրի, ես
ոչինչ չեմ անի: Սկեսուրս ասում էր, որ նման կերպով ես կկորցնեմ ամուսնուս:Գիտեք, եթե նա այդքան պնդաճակատ է, ինձ անբան է
համարում և չի էլ ուզում ներոություն խնդրել, ապա նման մարդու հետ ես ապագաս չեմ պատկերացնում…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS