Որպես կանոն, ամենաարդյունավետ միջոցները պատրաստվում են բնական բաղադրիչներից: Հաճախ, խանութում վաճառվող թանկարժեք կոսմետիկ միջոցները չեն ապահովում ոչ մի դրական արդյունք:
Առաջարկում ենք տարիներով փորձված՝ դիմակի պարզ բաղադրատոմս: Այն տան պայմաններում կարող է պատրաստել յուրաքանչյուրը:
Ինչ է անհրաժեշտ.
- ձիթայուղ՝ 1թ.գ.
- մեղր՝ 1թ.գ.
- կիտրոնի հյութ՝ մի քանի կաթիլ
- դեղնուց՝ 1/2 հատ
Բոլոր բաղադրիչներն անհրաժեշտ է խառնել և ստացված զանգվածը քսել դեմքին: Խուսափեք աչքերի շուրջ հատվածներին քսելուց: 15-20 րոպե անց դիմակը կարելի է լվանալ գոլ ջրով: Դրանից հետո մաքրեք դեմքը տոնիկով, որն ամեն օր օգտագործում եք:
Այս պրոցեդուրան կատարեք շաբաթական 1-2 անգամ՝ լավագույն արդյունքների հասնելու համար: