Արդյոք բոլոր մարդիկ ամեն ինչ անո՞ւմ են իրենք իրենց բարեկեցությունն ապահովելու համար

«Մարդիկ պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի իրենց բարեկեցությունը բարձրացնելու համար, բայց արդյոք բոլոր մարդիկ ամեն ինչ անո՞ւմ են իրենք իրենց բարեկեցությունն ապահովելու համար: Վախենամ, այս հարցի պատասխանը միշտ չէ, որ դրական է:

Շատ տեղերում մենք կարող ենք տեսնել մարդկանց, որոնք օրեր են անցկացնում թաղային «բեսեդկաներում» և ասում են՝ մի գործ լիներ, աշխատեինք»,- այսօր հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում՝ նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին ներկայացնելիս:

Փաշինյանը նշել է, որ մարդիկ ունեն և պետք է ունենան պահանջներ կառավարությունից, սակայն այդ պահանջները հնարավոր չի լինի իրագործել, եթե նույնպիսի պահանջկոտությամբ չեն վերաբերում իրենց ունեցած հարկային պարտավորություններին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS