Ահա դրանց նշանակությունները գիտեին շատ քչերը: Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ:
Բայց արի ու տես, որ դրանք իմաստ ունեն: Դեմքի յուրաքանչյուր մաս համարակալված է: Ըստ թվերի էլ կտեսնեք, որ մասում գտնվող խալը, ինչ նշանակություն ունի.
1. Վկայում է, որ այդ մարդն ունի հիանալի ինտուիցիա, տրամաբանական մտածողություն և ակտուալ զբաղմունքների հակում:
2. Այս հատվածում խալ ունեցող մարդիկ կրքոտ են ու շատ խանդոտ:
3. Ունեն պոետիկ բնավորություն, մտավոր մասնագիտությունների հակում:
4. Այստեղ խալ ունեցող մարդիկ ամբողջովին կարող են նվիրվել սիրուն, իրենց սիրած էակին միշտ պարուրել սիրով ու ջերմությամբ:
5. Ունեն կտրուկ բնավորություն, որը հանգեցնում է խառնված և կարճաժամկետ սիրային հարաբերությունների:
6. Սիրում են ճանապարհորդություն, արվեստ և ունեն վառ երևակայություն:
7. Խանդոտ են և ցանկանում են, որ իրեն ենթարկվեն:
8. Շատ զգայուն անձնավորություններ են: Ցանկացած հարաբերություններում նրանք փնտրում են ավելի ու ավելի շատ նոր զգացողություններ և անհանգստություններ:
9. Հոգեպես փակված են իրենք իրենց մեջ, ինչն էլ հանգեցնում է անիմաստ կռիվների:
10. Ունեն հիանալի հիշողություն և կարողանում են տարբերել ինչն է իրենց համար լավ, և ինչը՝ վատ
11. Հոգեպես փակված են, ձգտում են այն ամենին, ինչ արգելված է, ինչն էլ հաճախ սիրային հարաբերություններում վեճերի պատճառ է դառնում
12. Անմնացորդ տրվում են սիրուն, սակայն սա նույնպես խնդիրներ է առաջացնում հարաբերություններում:
13. Հակված են հաճախակի կռիվների՝ անիմաստ պատճառներով, սակայն կռվից հետո շատ շուտ ցանկանում են նորից հաշտվել այն մարդու հետ, ում հետ վիճել են:
14. Ունեն բարձր զարգացած և միստիկ մտածելակերպ, տիեզերական սիրո զգացում և արտասովոր ճակատագիր:
15. Սիրում են անկախություն, ազատություն. գործում են այնպես, ինչպես ցանկանում են:
16. Պատրաստ են իրենց ամբողջությամբ նվիրել ընտանիքին:
17. Սկանդալային իրադարձությունների հակում ունեն: Սիրո մեջ բազմազանություն են սիրում, բայց ամուսնական կյանքում լուրջ են:
18. Բավականին զգայուն բնավորություն ունեն. բնորոշ են ֆանտազիան ու օրիգինալությունը:
19. Շատ խանդոտ են, փնտրում և հաճախ գտնում են մեծ սեր և այն միակին, ում հետ կցանկանային անցկացնել ամբողջ կյանքը:
20. Այս խալը վկայում է հոգեկան ճնշվածության, դեպրեսիայի մասին:
21. Չեն սիրում միօրինակություն, որը նաև սիրո հարցում է դրսևորվում, իսկ դա էլ իր հերթին սիրային հարցերում խառնաշփոթի է հանգեցնում:
22. Միայն մի բանի են հավատարիմ՝ ուրիշի գեղեցկությունն օգտագործելուն: Այստեղից էլ՝ մշտական անհավատարմությունը
23. Պարզ միտք ունեն. չեն սիրում քաոս ու խիստ կարգուկանոնի են հետևում: Նման մարդիկ վերելք են ապրում թե՛ հոգեպես, թե՛ նյութական առումով
24. Առողջական ու հոգեկան խանգարումներ ունեն: Նման մարդիկ իրենց անպաշտպան ու խոցելի են զգում: Պայքարի համար նրանք ներքին ուժ չունեն:
25. Երազում են ամուր ավանդական ընտանիքի մասին: Սիրում են հանգիստ, կայուն կյանք: