Արծրուն Հովհաննիսյանը՝ վարչապետի որդու մասնակցությամբ լուսանկարի մասին

Երեկ ֆեյսբուքում տարածել էր մի լուսանկար, որտեղ երևում էր , որ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տղան Ստեփանակերտի «Տաշիր պիցցայում» հերթի մեջ են։

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է այս լուսանկարի հասցեին հնչող տարատեսակ արձագանքներին:

«Սովորական բան է, զինվորները բոլորն էլ հերթով կիրակի օրերը արձակում են ստանում, ամեն մեկը կարող է ամիսը մի անգամ դուրս գալ:

Դրանում ոչ մի արտառոց բան չկա, եթե ուզում եք ասել, որ այս ամենից դրականորեն զարմացած եք, ապա ասեմ, որ սովորական երևույթ է»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS