Արմեն Աշոտյանի անպարկեշտ պահվածքը ի դեմս Նիկոլ Փաշինյանի ՖՈՏՈ

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Հանրային ճառերի համառոտ ուղեցույց սկսնակ ֆյուրերի համար՝

• ծառից կկախենք
• կքառատենք ու կկերցնենք շներին
• սաղ-սաղ կթաղենք
• ականջները կկտրենք
• կհրկիզենք ու քամուն կտանք
• կարտաքսենք
• վիզը կպոկենք
• ոտքերը կջարդենք
• գլուխը կթռցնենք
• ձեռքերը կոլորենք

Պարապել հայելու առաջ։ Փորձարկել շրջապատի վրա։ Օգտագործել օրը մեկ անգամ ուղիղ եթերում։ Ելույթից հետո խորը արտաշնչել։ Երեկոյան չմոռանալ խորհրդակցել ստիլիստ-օգնականի հետ։

Սիրում եմ բոլորիդ։

Եվ այս գրառումը Արմեն Աշոտյանը անում է Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա Իմ քայլը դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ արած հետևյալ ելույթից հետո.

«Գարնան այդ օրերին հացի ամեն պատառը կուլ տալիս ինձ համակում էր այն միտքը, որ ես ուխտ եմ կնքում ժողովրդի հետ»: Այսպես սկսեց իր ելույթը Ավանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հավատավոր ժողովուրդ ենք ու հացը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Ես, այստեղ կանգնած, ուրախ եմ ասել, որ այդ հացի ուխտը կատարվել է, պայմանը պահվել է եւ այդ հացը հարամ չի արված ու հայ ժողովու՛րդ, դու հաղթել ես:

Այդ ուխտը այսօր նոր փուլ է մտնում, այն գոյություն է ունենալու հավիտյան, որովհետեւ ՀՀ-ում այլեւս լինելու է միայն ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն եւ սա այլընտրանք չունի: Այդ ուխտը այսօր նորոգվում է եւ նոր թափ է ստանում: Խնդրում եմ՝ նայեք ձեր շուրջը, տեսեք՝ ովքեր են այս հավաքի առնվազն կեսը՝ երեխաներ, որոնք ընդհանրապես ընտրող չեն, ձայներ չունեն այս ընտրություններում, բայց այս երեխաները ՀՀ-ում արել են հեղափոխություն եւ եկել են, որ իրենք ասեն, որ իրենք հայտարարեն, որ իրենք որոշումներ ունեն, այսօր մենք չենք խոսում այսօրվա մասին, այսօր մենք չենք որոշում այսօրը, եւ այսօր այս երեխաներինն է ընտրությունը եւ այս երեխաներինն է ապագան:

Չի կարող որեւէ մեկը աշխարհի որեւէ ծայրում կասկածի տակ դնել այս երեխաների ապագան, փորձել այն գողանալ: Բոլոր այդ կասկածողներին մենք ոչ թե ասֆալտներին կպառկեցնենք, այլ նրանց պատերով կտանք, պատերո՛վ:

Երեւի թե ամեն օր Հայաստանում քաղաքական օրակարգն այնքան լեցուն է ասելիքով եւ այսօր էլ ես մտածում էի, որ բազմաթիվ ասելիքներ կունենամ, բայց չեմ ուզում ասել ավելին, որովհետեւ ցանկացած ասելիք կքողարկի նախորդ ասածիս իմաստը:

Հավանաբար, հենց այս ելույթի «պատասխանն» էր Արմեն Աշոտյանի այս գրառումը:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS