Բավական հաճախ արյան բարձր ճնշումը՝ հիպերտոնիան, կարելի է վերահսկել, բայց պետք է իմանալ դրա նախազգուշական նշանները և դրան ադեկվատ վերաբերվել, ժամանակին:
Հիպերտոնիան կարող է նաև հանգեցնել մեծաթիվ այլ լուրջ խնդիրների՝ սրտի նոպայի, կաթվածի, երիկամների հիվանդությունների, սրտային քրոնիկական անբավարարության:
Մեծամասամբ արյան բարձր ճնշում ունեցողները ոչ մի ախտանիշ չեն ունենում:
Սակայն ըստ շատ փորձագետների՝ առողջ դիետան և պարբերական վարժությունները կարող են արդյունավետորեն կանխել և ուժել արյան բարձր ճնշումը:
Ներկայացնում ենք արյան ճնշման միջակայքերը՝
- Նորմալ՝ 120/80-ից ցածր
- Նախահիպերտենզիա՝ 120-139 / 80-89
- Առաջին աստիճանի արյան բարձր ճնշում՝ 140-159 / 90-99
- Երկրորդ աստիճանի արյան բարձր ճնշում՝ 160 և բարձր / 100 և բարձր
- Որոշ տարածված նախազգուշացնող նշաններ են՝ շփոթմունքը, կրծքավանադակի ցավերը, գլխացավերը, ոչ պարբերական սրտխփոցը, տեսողական խնդիրները, աղմուկն ականջներում, հոգնածությունը կամ արնահոսությունը քթից:
EnterTrain-ը ներկայացնում է հիպերտոնիայի և դրա ախտանիշերի վերաբերյալ մի քանի առավել կարևոր գործոն:
Մոտ 70 մլն հասուն ամերիկացի (29%-ը) տառապում է հիպերտոնիայով: Այս հիվանդությամբ տառապող մարդկանց միայն կեսն է այն վերահսկում:
ԱՄՆ-ում մոտ 1-ը 3 մեծահասակից նախահիպերտենզիա ունի: Այս հիվանդությունն ԱՄՆ-ում արժե տարեկան 46 մլրդ դոլար, դա ներառում է դեղեր, բժշկական ծառայություններ, աշխատանքի բաց թողնված օրեր:
Արյան բարձր ճնշման դեպքում հիմնականում առանձնակի նախազգուշական նշաններ չեն լինում:
Սակայն առավել տարածվածներից մի քանիսն են՝
- Շփոթմունք, Առիթմիա, Գլխացավ, Հոգնածություն
- Աղմուկ ականջներում, Տեսողության փոփոխություններ
- Արնահոսություն քթից, Ցավ կրծքավանդակում
- Արյան ցածր ճնշման հետ կապված առավել տարածված փաստերից են՝
Արյան քրոնիկական ցածր ճնշումը, որը ոչ մի ախտանիշ չի առաջացնում, մեծամասամբ լուրջ չէ: - Մեծամասամբ մարդը արյան ճնշման կտրուկ նվազում է զգում պառկած դիրքից վեր կենալով և հակառակը:
- 65 տարեկանից մեծ մարդկանց մոտ 10-20%-ը տառապում է պոստուրալ հիպոտենզիայով:
- Վիճակը լուրջ չէ, եթե արյան ցածր ճնշման նշաններ չեք զգում:
Նկատելի նշաններից են՝
- Կենտորնացման պակաս, Արագ, ոչ խորը շնչառություն, Տեսողության պղտորում
- Ջրազրկում և անսովոր ծարավ
- Գլխապտույտ, Սառը, խոնավ, գունատ մաշկի, Հոգնածություն
- Ընկճախտ, Սրտխառնոց, Ուշագնացություն
Առողջական այս վիճակը կարող է գրանցվել այս դեպքերում՝
- Էնդոկրին խնդիրներ, Նեյրոշարժական հիպոտենզիա, Ծանր վարակ
- Ալերգիկ ռեակցիա, Հղիություն, Արյան բարձր ճնշման դեմ որոշ դեղեր
- Պարկինսոնի հիվանդության դեմ դեղեր, եռցիկլիկ հակադեպրեսանտներ
- Սրտի դեղեր, Էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղեր, Ալկոհոլ և թմրանյութեր
- Երկարատև անկողնային ռեժիմ, Ոչ բավարար սնունդ՝ ֆոլաթթվի և B12 հիմնական վիտամինների պակաս
- Սրտի հետ կապված խնդիրներ, Դիետան արյան բարձր ճնշման դեպքում
Մթերքներ, որոնք սրում են արյան բարձր ճնշման ախտանիշերը՝
- Շաքարավազ, Տրանս-ճարպեր և օմեգա-6 ճարպեր
- Ալկոհոլ,Նատրիումի բարձր արունակությամբ մթերքներ
- Կոֆեին
Մթերքներ, որոնք բուժում են արյան բարձր ճնշման ախտանիշերը՝
Օմեգա-3-ով հարուստ մթերքներ
- Այդ թվում՝ սաղմոն, տավարի բույսեր, չիասա սերմեր և կտավատի սերմեր:
Բջջանյութի բարձր պարունակությամբ մթերքներ
- Սննդակարգը պետք է հիմնվի չվերամշակված մթերքների վրա՝ հարուստ բջջանյութով, այդ թվում՝ մրգերի, բանջարեղենի, սրեմերի, լոբու:
Միջերկրածովյան դիետա
- Ներառում է շատ մրգեր և բանջարեղե, ձիթապտղի յուղ և վայրի ձուկ:
Թեյ
- Հատկապես՝ սպիտակ:
Մուգ շոկոլադ
Կալիումով հարուստ մթերքներ
- Այդպիսի մթերքներից են՝ սեխը, բանանը, ավոկադոն և կոկոսի ջուրը:
Խնձորի քացախ.
Հավելումը կարող է շատ գտակար լինել արյան բարձր ճնշման բուժման գործում: Սրանք ամենակարևոր հավելումներն են՝
1. Մագնեզիում.
Սկզբում պետք է ընդունեք 500 մգ քնելուց առաջ:
2. Կոենզիմ Q10
Q10 կամ CoQ10 կոենզիմը նպաստում է նաև սրտի առողջությանը: Արյան ճնշումը բնական ճանապարհով նվազեցնելու համար պետք է ընդունեք օրական 200-300 մգ:
3. Ձկան յուղ
Պետք է ընդունեք ձկան յուղի օրական 1000-միլիգրամանոց յուղ
4. Սխտոր
Այն կարող եք ընդունել նաև հավելումների, հաբերի կամ հեղուկ տեսքով:
5. Կակաո
Այն կարելի է ընդունել որպես փոշի:
Ահա հիպերտոնիայի բուժման առավել արդյունավետ բնական միջոցները՝
1. Եթերայուղեր
Նվազեցնում են հուզական սթրեսը, ունեն ուժեղ հակաօքսիդանտ հատկություններ, արդյունավետորեն իջեցնում են արյան ճնշումը: Այս առումով լավագույն երթերայուղերը պարունակում են՝ նարդոս, ներոլի, իլանգ, եղեսպակ, կնդրուկ, և քաղցր սուսամբար: Կարող եք մի քանի կաթիլ եթերայուղ ավելացնել ձեր կրիչ-յուղի լոսյոնին և մարմինը մերսել և դրանք դիֆուզորով օգտագործել:
2. Նվազեցնել սթրեսը
Պարեբերաբար մեդիտացիա, խորը շնչառություն, բնության գրկում զբոսանքներ, բուժիչ աղոթք արեք:
3. Ֆիզիկական ակտիվություն և վարժություններ
Կօգնեն նիհարել և իջեցնել արյան ճնշումը: Լավագույն արդյունքի համար օրական առնվազն 20 րոպե մարզանք արեք:
Ռիսկի գործոնները և հիպերտոնիայի հիմնական պատճառները
Հիպերտենզիան առավել տարածված է մեծահասակների շրջանում, բայց երեխաները ևս ունենում են այս խնդիրը: Նրանք կարող են տառապել հիպերտոնիայի նշաններից՝ պայմանավորված երիկամների կամ սրտի հիվանդություններով:
Արյան բարձր չճնշման ռիսկի գործոններից են՝
- Ըտանեկան պատմություն
- Տարիք. առավել հաճախ հանդիպում է 45 տարեկան տղամարդկանց շրջանում, կանանց դեպքում զարգանում է 65 տարեկանից հետո:
- Ավելորդ քաշ, Ծխախոտի օգտագործում, Ֆիզիկական անգործություն
- Ալկոհոլի չարաշահում, Կալիումի պակաս, Սթրես
- Հղիություն, Քրոնիկական որոշ հիվանդություններ
- Դրանցից են՝ դիաբետը, երիկամների հիվանդությունը:
- Նատրիումով հարուստ դիետա
Հիպերտենզիան մեծացնում է այլ լուրջ խնդիրների, այդ թվում՝ ինսուլտի, սրտի նոպայի, սրտի քրոնիկական անբավարարության, հիշողության խնդիրների, անևրիզմայի, աչքերի հետ կապված խնդիրների ռիսկը:
Արյան բարձր ճնշման դեպքում պետք է խուսափել այս մթերքներից՝ շաքարավազ, կոֆեին, սպիրտ, տրնաս-ճարպեր և օմեգա-6 ճարպեր, նատրիոմի բարձր պարունակությամբ մթերքներ: