Կալիֆորնիայի բնակիչներից մեկի առանձնատանը անսպասելի հյուր է հայտնվել: Տանտերերը նկատել են, թե ինչպես է հսկայական արջը, ցատկելով դարպասների վրայից, մտնում բակ, մի փոքր շրջում այնտեղ, ապա մտնում ջրով լի լողավազանը, զովանում այնտեղ ու հեռանում նույն ճանապարհով, որով և եկել էր:
Տանտերերը հասցնում են նկարահանել, թե ինչպես է արջը լողում իրենց լողավազանում: Նրանք այս ամենին հետևում են անվտանգ տարածքից: Ամերիկացիների ընտանիքը չի բացառում, որ արջը, հիշելով իրենց տուն բերող ճանապարհը, մի օր նորից կհայտնվի այնտեղ: