Գավառում 18–ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել ինքնասպան լինելու համար.
Արդյո՞ք պատճառը երիտասարդ ընկերն է
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում բժիշկներին հաջողվել է փրկել ժավելի սպիրտ խմած 18–ամյա աղջկա կյանքը։
Sputnik Արմենիայի տվյալներով`աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները պարզել են, որ նա ժավելի սպիրտ է խմել և անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել՝ փրկելով նրա կյանքը:
Գուցե հետևանքն այլ լիներ, եթե աղջկա մայրը նրան շտապ հիվանդանոց չհասցներ:
Տեղի իրավապահները պարզում են կատարվածի պատճառները:
Ըստ աղբյուրի աղջիկը որոշ ժամանակ առաջ մի երիտասարդի հետ հեռացել էր տնից և վերադարձել միայն մի քանի ամիս անց:
Ժավելի սպիրտ խմելը այդ երիտասարդի հետ առնչություն ունի՞, թե՞ ոչ, կպարզեն իրավապահները: