Արտակարգ դեպք Երևանում. 19 տարեկան քաղաքացին փորձել է վնասել իրեն…

Հունիսի 30-ին, ժամը 12:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մազմանյան փողոցի 10/1 շենքի բնակարաններից մեկի բնակչին անհրաժեշտ է հոգեբանի խորհրդատվություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ Ն.Ս.-ն (ծնված 2000 թ.) փորձում է վնասել իրեն. գտնվում է հուզական ծանր վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացի Ն.Ս.-ի հետ անցկացրել է հոգեբանական զրույց, ցուցաբերել հոգեբանական աջակցություն, ինչի արդյունքում քաղաքացին ցանկացել է հոսպիտալացվել:

Վերջինս հոսպիտալացվել է Մուրացանի ԲԿ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS