Արտակարգ դեպք. Կինն հայտնաբերել է ամուսնուն զուգարանում դանակը կրծքին խրված

Շտապօգնության մեքենայով երեկ` հունիսի 23-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Ջրվեժում ապրող 66-ամյա մի տղամարդ։

Նրա կրծքավանդակին դանակ է խրված եղել։

Մեր տեղեկություններով՝ տղամարդուն այդ վիճակում գտել է կինը։

Վերջինիս կանչերին զուգարան մտած ամուսինը չի արձագանքել, ուստի կինը բացել է զուգարանի դուռն ու տեսել արնաշաղախ ամուսնուն, դանակը՝ կրծքավանդակում խրված։

Կինն անմիջապես ահազանգել է 1-03։

Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է, բայց կատարվածի հանգամանքների վերաբերյալ ի վիճակի չի եղել ոչինչ ասելու։

Ինքնասպանության փորձ է եղել տեղի ունեցածը, թե այլ բան, կպարզեն իրավապահները։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS