Արտակարգ դեպք. Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հայտնաբերել են աղջկա և տղայի դի…

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր առավոտյան շտապօգնության խումբն ահազանգով մեկնել է գյուղի տներից մեկը և արձանագրել, որ տանը երիտասարդ աղջիկ ու տղա են մահացել։

Անմիջապես տեղեկացրել են իրավապահներին։

Մահացած աղջկա դին հայտնաբերվել է լոգարանում։
Նա 26 տարեկան էր։ Տղայի դին էլ ընկած է եղել տան հյուրասենյակում։

Նա մի քանի օրից կդառնար 30 տարեկան։ Տղամարդն ապրում էր Աշտարակ քաղաքում։
Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք ընկերություն էին անում։ Երիտասարդներին այդ վիճակում գտել է աղջկա մայրն ու ահազանգել 1-03։

Նախնական վարկածով՝ մահվան պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը։

Վարկածը վերջնականապես կպարզվի փորձաքննությունների արդյունքում։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS