Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Ժամը 14։30-ի սահմաններում 17-ամյա Սուրեն Շ-ն իրենց գյուղի դաշտում պարանի միջոցով ծառից կախվել է և ցանկացել ինքնասպանություն գործել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղային այդ վիճակում նկատել է նրա փոքր եղբայրn, ով աղմուկ է բարձրացրել, և այդ պահին այդ վայրով անցնող համագյուղացի՝ 29-ամյա Էդգար Բ-ն կարողացել է ճիշտ կողմնորոշվել. վազելով մոտեցել է դեպքի վայր, կտրել պարանն ու ահազանգել Արտաշատի բժշկական կենտրոն։
Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում երեխան տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է կոմա՝ 4-5 բալ կախվածություն։
Այս պահին երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, և նրանք պայքարում են երեխայի կյանքի համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում է 12-րդ դասարանում և այդ քայլին դիմել է, քանի որ հայրը 1 օր առաջ նրան նկատողություն է արել ավտոմեքենա վարելու համար:
Նրան փրկած Էդգար Բ-ն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի բաժանմունքում, կոչումով ոստիկանության ավագ է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: