Արտակարգ դեպք. Հիվանդանոցի վերակենդանացման բաճին են տեղափոխվել քաղաքացիներ…

Հուլիսի 2-ին, ժամը 2։30-ին «Մարտունու» բժկական կենտրոն են դիմել Մարտունի քաղաքի նույն ընտանիքի 5 անդամ: Քաղաքացիները հոսպիտալացվել են վերակենդանացման բաժանմունք։
Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»:

Հիվանդները կերել են իրենց կողմից անտառից հավաքված, ըստ իրենց՝ «շամպինիոն» տեսակի սունկ:
Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Նրանցից երկուսը նույն օրը դուրս է գրվել, մյուսները գտնվում են ընդհանուր բաժանմունքում, շարունակում են բուժումը: Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

• սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
• չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
• ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,

• սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,

• չուտել հում սունկ,
• երեխաներին չկերակրել սնկով,
• աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,

• սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,

• թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
• չզբաղվել ինքնաբուժմամբ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS