Գերմանիայում ձերբակալվել է 48 տարեկան կին , որը մեղադրվում է
իր բժշկական որակավորումը կեղծելուց հետո 4 հիվանդների ոչ դիտավորյալ սպանության մեջ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ նրան նաև մեղադրում են մարմանական ծանր վնասվածքներ հասցնելու, խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ:
Հայտնի է դարձել, որ կինը բժշկի օգնական է աշխատել Շվալմ-Էդեր շրջանի Ֆրիցլարի
հիվանդանոցում:Նշվում է, որ կեղծ բժշկուհին հիվանդանոց աշխատանքի է ընդունվել կեղծ փաստաթղթերով:
Նրան հաջողվել է այս պաշտոնում աննկատ մնալ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի օգոստոսը: Ընդ որում, նա բազմիցս սխալներ է գործել:
Օրինակ՝ հիվանդներին սխալ դեղեր է նշանակել: