ՌԴ Մոսկվա քաղաքում տղամարդը
երեխային փակել է ավտոմեքենայի մեջ և մոռացել, թե որտեղ է կայանել այն: Ապա նա ոստիկանությանն ահազանգել է` հայտարարելով, թե մեքենան գողացել են:
Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, ոստիկանության աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենան գտնվել է:
«Հաղորդագրություն էինք ստացել ավտոմեքենայի գողության փաստով, որի մեջ գտնվում էր անչափահաս երեխա:
Ավտոմեքենայի տիրոջ հետ խոսակցությունից հետո պարզ դարձավ, որ մեքենան ոչ թե գողացել են, այլ նա պարզապես չի հիշում, թե որտեղ է կայանալ այն»,- ասել է աղբյուրի զրուցակիցը: