Դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում:
Տղամարդը երեխային և նրա մորը հրել է արագընթաց գնացքի ռելսերի վրա, ինչի հետևանքով 8-ամյա տղան մահացել է, գրում է Metro պարբերականը:
Տղամարդը գնացքի մոտենալու պահին նախ ռելսերի վրա է հրել մորը, այնուհետև տղային, որին չի հաջողվել է ժամանակին դուրս գալ գնացքի ճանապարհից:
Ենթադրվում է, որ կասկածյալն ապարդյուն փորձել է ռելսերի վրա նետել երրորդ անձին:
Քառասունամյա տղամարդը փախուստի ժամանակ ձերբակալվել է:
Նրա արարքի դրդապատճառները դեռևս պարզ չեն:
Ոստիկանության խոսւնակը հայտնել է, որ, ըստ երևույթին, կասկածյալի և զոհերի միջև որևէ կապ չի եղել:
Զոհված տղայի մայրը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ ոստիկանները հարցաքննել են նրան:
Վերջինիս առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում